Սուպերմոդել Իրինա Շեյքը հրապուրիչ լուսանկարով ուրախացրել է Instagram-ի իր 13.6 միլիոն հետևորդներին: Աստղը սելֆի է արել ներքնազգեստով:
Կադրում 34-ամյա մոդելը Intimissimi ապրանքանիշի սև կրծկալով է, թաց վարսերով և առանց դիմահարդարման:
Հետին պլանում Շեյքը արտացոլվում է մեծ հայելու մեջ: Նա կրում է նույն ապրանքանիշի և գույնի կիսավարտիք:
Սուպերմոդելի պարանոցին աչքի տեսքով կախազարդով նուրբ շղթա կա:
Օգտատերերը հիացմունքով նշել են, որ Իրինան հիանալի տեսք ունի առանց դիմահարդարման: Հրապարակումը ստացել է գրեթե 483 հազար հավանում և ավելի քան երկու հազար մեկնաբանություններ: