Թեհրանի մետրոյում գնացքի երկու վագոններ են դուրս եկել ուղուց՝ հայտնում է IRIB պետական հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոչելով երկրի շտապօգնության պաշտոնական ներկայացուցիչ Մոդջտեբու Խալեդիին:
«Տեղական ժամանակով 19։50-ին Թեհրանի մետրոյի վեցերորդ գծի վրա տեղի է ունեցել վերջին երկու գնացքների վթարը», – ասել է Խալեդին:
Նա նշել է, որ զոհեր և վիրավորներ չկան: Այնուամենայնիվ, գծի վրա երթևեկությունը դադարեցվել է մինչև օրվա վերջ: