Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ն սկսել է ոստիկանությունում ծառայող շներին օգտագործել՝ կորոնավիրուսով մարդկանց հայտնաբերելու համար, ասվում է նախարարության Twitter-յան հաղորդագրության մեջ:
«Նախարարությունը հաջողությամբ ավարտել է ոստիկանության շների վերապատրաստումը՝ նրանց օգտագործելու համար, որպեսզի կանխեն կորոնավիրուսի տարածումը», – նշվում է զեկույցում:
Բացի այդ, Արաբական Միացյալ Էմիրությունների ՆԳՆ-ն որոշել է նաև շներին օգտագործել՝ այլ վտանգավոր հիվանդություններ, ինչպիսիք են տուբերկուլյոզը և մալարիան, ունեցող հիվանդներին հայտնաբերելու համար: