ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն սպառնացել է Լիբանանին պատժամիջոցներ կիրառել իրանական նավթի գնման դեպքում:
«Նման քայլը անընդունելի կլիներ: Ակնհայտ է, որ այն կընկնի պատժամիջոցների տակ», – ասել է Պոմպեոն մամուլի ասուլիսում՝ մեկնաբանելով լիբանանյան «Հըզբոլահ» շարժման հրամանատար Հասան Նասրալահի հայտարարությունները՝ Իրանում նավթի գնումների անհրաժեշտության մասին:
«Մենք կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Իրանն ի վիճակի չլինի որևէ մեկին, այդ թվում՝ «Հըզբոլահին», վաճառելու անմշակ նավթ», – ասել է Պոմպեոն: