Thursday, 25 04 2024
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն

COVID-19. Չիլին վարակվածների թվով շրջանցել է Իսպանիային.ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 995 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 547 հազարը: Ապաքինվել է ավելի քան 6 միլիոն 943 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 098 հազար 237 հաստատված դեպք կա:

Այստեղ մահացածների թիվը 134 հազար 018 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 674 հազար 655-ի, մահերինը՝ 66 հազար 868-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 750 հազար 580 է, մահերինը՝ 20 հազար 749:

Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 700 հազար 792 մարդ:

Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 562 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 667 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 309 հազար 278 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 10 հազար 952 մարդ:  Իսպանիային շրջանցել է Չիլին՝ հայտնվելով 6-րդ տեղում:

Չիլիում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 301 հազար 019, մահերի թիվը՝ 6 հազար 434:

Իսպանիայում վարկվածների թիվը 299 հազար 210 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 392: Հաջորդող երկիրը Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 286 հազար 349 է, մահերինը՝ 44 հազար 391: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 268 հազար 008 է, մահերինը՝ 32 հազար 014: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է  248 հազար 379 հաստատված դեպք, 12 հազար 084 մահ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 22-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 7-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 572, որից ապաքինվել է 78 հազար 548-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 963-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 220 հազար 144 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 101 հազար 553, մահերինը՝ 138: Եգիպտոսում առկա է 77 հազար 279 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 489 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 53 հազար 045 է, մահացածներինը՝ 327: Լիբանանում կա 1907 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 372-ի: Մահացել է 14 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում