Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Թերթաքարային գազի ամերիկացի արտադրողները բախվել են պահանջարկի անկման

Պահեստարանները ծայրաստիճան լցնելը ամբողջ աշխարհում հանգեցրել է հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) վաճառքի կրճատման եւ վաճառահանման հիմնական շուկաներում ԱՄՆ-ից թերթաքարային գազի պահանջարկի անկման: Այդ մասին գրում Է The Wall Street Journal-ը: ԱՄՆ-ի էներգետիկայի նախարարության էներգետիկական տեղեկատվության վարչության (EIA) տվյալներով՝ չեղարկվել է ՀԲԳ-ի ավելի քան 70 մատակարարում, որոնք պլանավորված էին հունիսին եւ հուլիսին, եւ օգոստոսյան ավելի քան 40 մատակարարում:

Դրա հետ մեկտեղ գազի փոխադրումը ամերիկյան արտահանական թերմինալներում մարտի վերջից ի վեր նվազել է ավելի քան կիսով չափ, երբ մատակարարումների մակարդակը թերմինալներում հասել էր օրական ռեկորդային 277,5 մլն խորանարդ մետրի: Օգոստոս ամսվա մատակարարման բնական գազի գինը ամերիկյան Henry Hub գազային հանգույցում հուլիսի 7-ին MMBtu-ի համար հաստատվել է 1.879 դոլարի մակարդակում, ինչը 27 տոկոսով բարձր է հունիսի 25-ի սակարկությունների փակման գնից, երբ հուլիսյան ֆյուչերսը MMBtu-ի համար արժեցել է 1.482 դոլար՝ 1995 թվականի օգոստոսից ի վեր նվազագույնը: Սակայն բնական գազի գինը դեռ հիմա էլ 23 տոկոսով էժան է անցյալ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ եւ 34 տոկոսով՝ երկու տարի առաջ գրանցված մակարդակի համեմատությամբ:

Գազի գները սովորաբար բարձրակետին են հասնում ամռանը՝ օդորակիչների օգտագործման աճի պատճառով եւ ձմռանը՝ ջեռուցման տարեշրջանի ֆոնին: Շուկայում բնական գազի ավելցուկը եւ պահանջարկի կրճատումը համավարակի պայմաններում նույնպես գների անկման են հանգեցրել Եվրոպայում ու Ասիայում, ինչը բացասաբար է ազդում ամերիկյան ՀԲԳ-ի արտահանման շահութաբերության վրա, նշում է EIA-ն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում