Ազատ ոճային ըմբիշները սկսում են մարզական հավաքը

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը սկսում է ուսումնամարզական հավաքը:

Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ հուլիսի 8-ից սկսում է փակ հավաք Ծաղկաձորում՝ պահպանելով պարետատան բոլոր ցուցումները։
Հուլիսի 15-ից փակ հավաքի կմեկնի նաև հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը՝ Էդուարդ Սահակյանի գլխավորությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 30-ը կանցկացվեն պատանեկան, երիտասարդական և Մ23 տարեկանների մայրցամաքային առաջնությունները: Իսկ մեծահասակների աշխարհի առաջնության անցկացման հարցը վերջնական պատասխան կստանա օգոստոսին:

Առաջնությունների հետ կապված որոշումները կարող են փոփոխության ենթարկվել կորոնավիրուսի պանդեմիայի հետագա զարգացումների դեպքում: