Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞վ է հաջողելու առաջ տանել իր ասելիքը

Եվ այսպես, կայացավ իշխանություն-ընդդիմություն երկխոսության երկրորդ հանդիպումն էլ, որի ընթացքում, ինչպես հետո հայտարարեցին կողմերը, ձևավորվել է երկխոսության օրակարգը:

Այդ հարցում կարելի է արձանագրել ընդդիմության փոքր հաղթանակ, այն իմաստով, որ իշխանությունը համաձայնել է քննարկել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը, ինչը որպես օրակարգային հարց առաջ է քաշել Հայ ազգային կոնգրեսը:

Մինչ այդ, ինչպես հայտնի է, իշխանությունը հրաժարվում էր այդ հարցի քննարկումից, ասելով, որ ոչ միայն արտահերթ ընտրություն անցկացնելու հիմք և նախադրյալ չկա, այլ նաև այդ հարցը քննարկելու կարիք էլ չկա: Բայց այժմ արդեն քննարկվելու է արտահերթի հարցը: Մյուս կողմից, նաև հարց է առաջանում, թե իսկ ինչու պետք է իշխանությունը չքննարկեր, կամ խուսափեր քննարկել այդ հարցը: Իհարկե, հոգեբանական առումով դա կարող է և հարված թվալ իշխանությանը, իբր՝ ահա մերժում էին, բայց ի վերջո ստիպված եղան քննարկել: Բայց հազիվ թե այդ հարվածն իշխանության համար շատ ծանր լինի, այն էլ՝ ամառվա թեժ շոգին, երբ հոգեբանության հավես էլ չի մնում հասարակության մոտ:

Նկատելի է, որ երկխոսության գործընթաց կոչվածում իշխանությունն ընտրել է ետուառաջի տարբերակը: Նախ մերժում են երկխոսել, ապա՝ սկսում: Նախ մերժում են պատվիրակություններ կազմել, հետո կազմում են: Նախ մերժում են արտահերթ ընտրության հարց քննարկել, հետո քննարկում են: Նախ մերժում են բանակցություն տերմինի օգտագործումը, հետո սկսում են իրենք օգտագործել:

Ի՞նչ է այդ ամենը՝ իշխանության շատ խորամանկ մի մարտավարությո՞ւն, երբ ետուառաջով ինչ որ բան է ձգվում, թե՞ պարզապես իշխանության անհաշվենկատություն, երբ սեփական ուժերը գերագնահատվում են, իսկ հետո պարզ է դառնում, որ, ասենք, մերժելու ռեսուրս չկա և պետք է համաձայնվել: Այդ հարցերի պատասխանները, ինչպես և մյուս բոլոր հարցադրումներինը, կապված թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մոտիվացիաների հետ, անկասկած տրվելու են կամ երևալու են գործընթացի հետագա զարգացումներում, հաջորդ հանդիպումներում և հայտարարություններում: Ամենակարևորն իհարկե գլխավոր հարցի պատասխանն է, որը սակայն գործընթացի առաջ շարժվելուն զուգահեռ առաջ չի գնում զուլալվելու, հստակվելու կամ թեկուզ ավելի որոշակիանալու տեսանկյունից:

Խոսքը երկխոսության ընթացքում արձանագրվող արդյունքների մասին է, որոնք պետք է փոխեն հասարակության, քաղաքացիների կյանքը: Օրակարգի ձևավորումը հույս է ներշչում, որ դրանից հետո երկխոսության գործընթացն ավելի կառարկայանա, թեև սկզբունքորեն, օրակարգը ձևավորվել է այն տրամաբանությամբ, որ իշխանությունն իրենն է ասելու, իսկ ընդդիմությունն էլ ասելու է իրենը: Գլխավոր հարցն այն է, թե ով է հաջողելու առաջ տանել իր ասելիքը:

Առայժմ կարծես թե գործընթացը գնում է ընդդիմության մարտավարական առավելությամբ: Համենայն դեպս, մի քանի առանցքային պահանջների իշխանությունը ստիպված է լինում ընդառաջել, որից գլխավորն իհարկե արտահերթ ընտրության քննարկումն օրակարգ ներառելն է: Սակայն փաստ է նաև, որ մի քանի պահանջների հարցում էլ իշխանությունը մերժում է, օրինակ՝ ուղիղ եթերի ապահովումը կամ Հանրայինի եթերում ընդդիմությանը հատուկ տեղեկատվական ժամի տրամադրումը:

Սակայն, այդ մարտավարական փոխադարձ հաջողությունները կամ անհաջողությունները մեծ հաշվով փոփոխական են և ըստ էության հարաբերական, քանի որ դրանց իրական արժեքը կհաստատվի և կդրսևորվի միայն ռազմավարական հաջողության փաստագրումից հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում