Հանրակրթության չափորոշիչը արդեն շուրջ մեկ տարի քննարկումների փոլում է, անցած տարի ԿԳՄՍ նախարարությունը կազմակերպել էր ըստ առանձին ոլորտների մասնագիտական քննարկումներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը:
«Այս չափորոշիչը շատ կարևոր փոփոխություն է մտցնում հանրակրթության մոտեցումների մեջ: Այդ փոփոխություններից մեկն այն է, որ 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում թվանշանային գնահատական չստանան, այլ տեքստի միջոցով, բնութագրի միջոցով ուսուցիչը աշակերտին նկարագրի իր առաջադիմությունը, ասի՝ ինչում է հաջողել, ինչի վրա դեռ պետք է աշխատի»,-ասաց նա՝ հավելելով, որ սա ոչ թե երեխաների սովորլու մոտիվացիայի վրա բացասական ազդեցություն կունենա, այլ դրական: