Թեհրանը մերժել է Կիևի առաջարկը՝ սկսելու բանակցություններ Ուկրաինայի միջազգային ավիաուղիների խոցված ինքնաթիռի համար փոխհատուցման վճարման վերաբերյալ՝ հայտարարել է Ուկրաինայի փոխարտգործնախարար Եվգենի Ենինը ուկրաինական BBC- ին տված հարցազրույցում:
«Մենք Թեհրանից ստացանք հաղորդագրություն, որ իրանական կողմը պատրաստ չէ ընդունելու Կիևի առաջարկը՝ բանակցությունների վերաբերյալ», – ասել է նա:
Ենինը կարծում է, որ ամեն ինչ կախված է Իրանի կամքից, առայժմ Ուկրաինան մտադրություն չունի հարցը լուծելու ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով: