Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի նիստում քննարկել է հետխորհրդային տարածքի ինտեգրացիայի խորացման հարցերը: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է քաղաքագետներ Սուրեն Պետրոսյանի և Էդգար Վարդանյանի հետ:
Անվտանգության խորհրդի նիստում թեմայի քննարկումը բավականին խոսուն վկայություն է, թե հարցը ներկայումս Ռուսաստանի համար ինչպիսի քաղաքական նշանակության մակարդակում է: Նոր աշխարհակարգի ձևավորման աշխույժ և բավականին բուռն մրցակցությունում Ռուսաստանը օբյեկտիվորեն պարտվող կողմ է, ինչի պատճառով էլ Մոսկվան փորձելու է ամեն կերպ իր բռի մեջ պահել այսպես ասած՝ ավանդական ազդեցության գոտիները: Որոնցից մեկը Հայաստանն է։ Ւնչ զարագցումներ ակնկալենք այս մասով և որքանով է քաղաքակիան այս հավակնությունները կազդեն երկրի ներքաղաքական կյանքի վրա։