Վենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցույթի և «Հորիզոններ» մրցույթի ցուցադրությունները կանցկացվեն` հաշվի առնելով բոլոր նախազգուշական միջոցները` կորոնավիրուսի տարածումը կանխելու համար՝ հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով կինոփառատոնի տնօրենությանը:
Փառատոնը չի անցնի առցանց և պետք է տեղի ունենա սրահներում՝ սեպտեմբերի 2-ից 12-ը: Փառատոնի ծրագիրը կհրապարակվի հուլիսի 28-ին: Առցանց հեռարձակման ռեժիմում կանցկացվի միայն «Վիրտուալ իրականություն» մրցույթը:
Ցուցադրումները տեղի կունենան Լիդո կղզու սրահներում, որտեղ կավելացվեն երկու բացօթյա վայրեր: «Վենետիկյան դասականներ» ծրագիրը, որտեղ վերականգնված ժապավեններն ու վավերագրական ֆիլմերը ներկայացվում են մրցակցային հիմունքներով, կտեղափոխվի Բոլոնիա և կանցկացվի Բոլոնիայի պատմական «Սինեմատիկե»-ում օգոստոսի 25-ից 31-ը: