ԿԸՀ-ն 7 կողմ, 0 դեմ ձայներով մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դիմումը, որով նա պահանջում էր վերականգնել խմբակցության մանդատների թիվը:
ԿԸՀ-ի մերժման հիմքում այն հիմնավորումն է, որ մանդատի տրամադրումը խմբակցությանը տեղի է ունենում այն դեպքում, երբ կա թափուր մանդատ: