Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլի» պատգամավոր Լուսինե Բադալյանը վստահ է, որ զոհվածների քույրեր-եղբայրներ ուսանողներն ավելի շատ են, քան ծնողները. «Ինչու է առաջնահերթությունը կանգ առել ծնողների, ոչ թե քույրերի և եղբայրների վրա»:
Ի պատասխան` օրինագծի հեղինակ Սոֆյա Հովսեփյանը կարծիք հայտնեց, որ 2021 թվականին հնարավոր կլինի լուծել զոհվածների` մինչև 27 տարեկան քույրերի և եղբայրների անվճար կրթության հարցը:
Մանրամասն՝ տեսանյութում: