Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Հարցը օրակարգային է հատկապես Ապրիլյան պատերազմի զոհվածների այրիների համար: Քանի՞ հոգի է նման ցանկություն հայտնել»,- օրինագծի հեղինակ Սոֆյա Հովսեփյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանը:
Սոֆյա Հովսեփյանն ընդգծեց, որ 2016-ից հետո հիմնականում բարերարների աջակցությամբ են զոհվածի այրիները կամ ծնողները ուսուցանվել. «Բայց ինչո՞ւ պետք է այսպես լինի, կարող է չգտնվի այդպիսի բարերար, և պետք է պետությունը հոգա»:
Մանրամասն՝ տեսանյութում: