Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Ավտոմոբիլային ճանապարհների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Իմ քայլի» պատգամավոր Գևորգ Պապոյանի կարծիքով` 2 կշեռքը բավարար չէ. «Մեծածավալ ճանապարհաշինական աշխատանքներ ենք կատարում, բայց 1-2-3 տարի հետո ճանապարհը, որտեղով մեծ բեռնատարներ են անցնում, շատ արագ խնդիրներ է ունենում»:
Նրա խոսքով` մասնագետները կարծում են, որ կա նաև շիբինի ոչ բավարար որակի խնդիր:
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը համամիտ է, որ երկու կշեռքը բավարար չէ. «Բայց այս պահին դեռևս նախատեսում ենք օգտագործել այդ երկու կշեռքը»:
Մանրամասն` տեսանյութում: