Սիրիան և Իրանը հուլիսի 8-ին ստորագրել են ռազմական բնագավառում համագործակցության համապարփակ համաձայնագիր: Այդ մասին հաղորդել է Լիբանանի Al Mayadeen հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տեղեկատվությամբ՝ Սիրիայի պաշտպանության նախարար գեներալ Ալի Աբդալա Այուբը և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին ստորագրել են «ռազմական համագործակցության համապարփակ պայմանագիր»: Համաձայնագիրը, մասնավորապես, նախատեսում է կապերի ամրապնդում ռազմական բնագավառում, անվտանգության ոլորտում և կողմերի միջև մշտական համակարգման ուժեղացում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: