Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Եղե՞լ է արդյոք ազդեցության գնահատում, որոնք են ներկայացվել որպես բացասական հետևանքներ և որոնք` որպես դրական»,- տարածքային կառավարման փոխնախարար Լիլյա Շուշանյանին հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը:
Պատգամավորի խոսքով` իրենք պարտավոր են բոլոր գերատեսչությունների հայացքով նայել օբյեկտիվ գնահատական տալու համար. «Դուք կարող է մեկ գերատեսչության հայացքով եք նայում»:
«Մենք մեր պարտավորություններից քաջատեղյակ ենք, բոլորի կարծիքը հաշվի է առնված»,- ի պատասխան ասաց տարածքային կառավարման փոխնախարար Լիլյա Շուշանյանը:
Մանրամասն` տեսանյութում: