Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Տեսչական մարմնի որոշմամբ չի կարող հանքը դադարեցնել իր գործունեությունը»,- ի պատասխան «Իմ քայլի» պատգամավոր Հովիկ Աղազարյանի հարցի ասաց տարածքային կառավարման փոխնախարար Լիլյա Շուշանյանը և հավելեց, որ տեսչական մարմինը կարող է խախտումներ արձանագրել, ինչի արդյունքում կարող է միջնորդագիր ներկայացվել:
Պատգամավորը հետաքրքրվում էր, թե տնտեսվարող սուբյեկտին ով պետք է փոխհատուցի:
Մանրամասն` տեսանյութում: