Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Փաթեթը բավականին մեծ է և լուրջ քննարկման կարիք ունի: Որն էր անհրաժեշտությունը հրատապ և արտահերթ ռեժիմով բերելու, առանց նույնիսկ մասնագիտական քննարկման, անգամկ պատգամավորները չեն կարողացել ծանոթանալ»,- դիմելով փոխնախարարին` ասաց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արկադի Խաչատրյանը:
Պատգամավորը հավելեց, որ որպես պատգամավոր ինքը չգիտի, թե որն է լինելու իր դիրքորոշումը այս փաթեթի նկատմամբ:
Մանրամասն` տեսանյութում: