Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Ընդերքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլյա Շուշանյանը նշեց. «Առաջարկում ենք այսուհետ արդյունահանման թույլտվություն չտրամադրել այն դեպքում, եթե տվյալ տեղամասի հանքավայրի պաշարները ուսումնասիրված չեն, մետաղականի համար` վերջին 5 տարվա ընթացքում, իսկ ոչ մետաղականի համար` վերջին 10 տարվա ընթացքում»:
Նրա խոսքով` այսօր տրված են արդյունահանման բազմաթիվ իրավունքներ, որոնք հիմնված են խորհրդային տարիների ուսումնասիրությունների տվյալների վրա. «Առաջարկում ենք նախ ուսումնասիրություն կատարել, հետո նոր տալ արդյունահանման թույլտվություն»:
Մանրամասն` տեսանյութում: