Մեր երկրում գիտությունը հռչակվել է իբրև գերակա ուղղություն, շատ է խոսվում այն մասին, որ պետք է լինենք գիտելիքահեն պետություն: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Վահրամ Թոքմաջյանն ընդգծեց, որ կրթությունն ու գիտությունը մեր երկրում միշտ է հռչակվել են որպես գերակա ուղղություն, սակայն, ցավոք, միայն հռչակվել են: «Հայաստանի Հնարապետությունը, ցավոք, չունի կրթական քաղաքականություն, կրթական քաղաքակություն չկա ո՛չ նախադպրոցական, ո՛չ հանրակրթական, ո՛չ բուհական, ո՛չ էլ հետբուհական, գիտական ոլորտներում, սա ակնառու է: Ակնառու է անգամ փաստաթղթային մակարդակում. մենք կրթության համընդհանուր ծրագիր չունենք, սա համակարգային լրջագույն խնդիր է»,- նշեց մեր զրուցակիցը:
«Արայիկ Հարությունյանի՝ ոլորտին չտիրապետելը շատ ծանր է նստելու քաղաքական առաջնորդի, իշխանության համար և մեծ հետք է թողնելու: Հետագայում դժվար է լինելու այս մսխված երկու տարիները վերականգնելը,- ընդգծեց Վահրամ Թոքմաջյանը:- Մենք կրթության նախկին նախարարների հետ մեծ հույսեր չէինք կապում, որովհետև գիտեինք, որ կեղծված ընտրությունների հետևանքնով կազմված կաբինետների նախարարներ են, որոնք եկել են ինչ-որ բան վերարտադրելու «գռքաշ» ընթացքի մեջ: Բայց այժմ մենք օբյեկտիվ հույսեր ենք կապում հեղափոխությունից հետո ստեղծված միջավայրի մարդկանց հետ, և այդ «գռքաշությունը» հեղափոխությունից հետո ընդունելի չէ: Հեղափոխությունն իր ձևով ու բովանդակությամբ չի մտել նախակրթարաններ, դպրոց, բուհեր, գիտական հաստատություններ: Ավելին՝ շարունակվում է հովանավորչությունը… Օրինակ՝ տեղեկություններ կան, որ նոր արժեհամակարգի կրող ուսուցիչները ՀՀԿ-ամերձ ձայնահավաք մեկի կողմից ճնշումների են ենթարկվում: Դպրոցում աշխատող ուսուցիչը, և այն էլ լավագույն մանկավարժ ճանաչված ուսուցիչը, հետհեղափոխության ազատ շնչառության Հայաստանում պետք է խնդիր չունենա, բայց ունի, դա նշանակում է, որ կրթական քաղաքականության մասին խոսելն անիմաստ է»:
Պատմաբանը նաև ընդգեց, որ մեր մշակույթի գծով պատասխանատուներն իրենց տեղում չեն: «Եվ քանի դեռ մշակույթը չի կարևորվում, մենք շարունակելու ենք հանրային հարաբերությունները կարգավորել տարրատեսակ «մուննաթների» «արա»-ների ու հայհոյանքների փիլիսոփայությունով: Երբ որ քրեական ենթամշակույթի դեմ օրենք ընդունվեց, դա նշանակում էր, որ առաջին հերթին այստեղ պետք է գործ ունենան կրթությունը և մշակույթը՝ երկու տարեկանից նոր մտածողությամբ մարդ ձևավորելով: Այս ամենը չկա, և սա խնդրահարույց իրավիճակ է, որը դաժան հետևանքների է հանգեցնելու»:
Մանրամասն՝ տեսանյութում: