Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Կառավարությունը այդ պաշտոնում առաջարկել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:
«Եթե չընտրվեք, ինչո՞վ եք զբաղվելու»,- թեկնածուին հարցրեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նա նաև լավ աշխատանքի գրավական համարեց այն, որ ՏՄՊՊՀ գործող անդամը կրկին առաջադրվում է:
Մանրամասն` տեսանյութում: