Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Կառավարությունը այդ պաշտոնում առաջարկել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:
«Ինչ պետք է արվի, որպեսզի մատների վրա հաշվող տնտեսվարողները գերշահույթ չստանան, այլ հասարակությունը մատչելի գնով դիմակ գնի»,- թեկնածուին հարցրեց «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը` հավելելով, որ մարզերում դիմակներն ավելի թանկ են:
Պատգամավորի խոսքով` երեկ Սիսիանում իրենք եռաշերտ դիմակ են գնել 200 դրամով:
Մանրամասն` տեսանյութում: