Հրդեհ է բռնկվել Վրաստանի Կախեթի շրջանում գտնվող հինգ աստղանի Radisson Collection հյուրանոցում: Այս մասին հաղորդել է «ՌԻԱ Նովոստին»՝ հյուրանոցի աշխատակցուհուն հղումով:
Հյուրանոցի աշխատակցուհին հայտնել է, որ հրդեհն արդեն տեղայնացվել է:
«Բարեբախտաբար, տուժածներ չկան: Հրշեջները դեռ աշխատում են դեպքի վայրում»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնել են, որ ուժեղ ծխի պատճառով հյուրանոցի բնակիչները տարհանվում են: