Այսօր՝ հուլիսի 8-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Կառավարությունը այդ պաշտոնում առաջարկել է Կարեն Սեդրակյանի թեկնածությունը:
«Հանձնաժողովը պետական մարմիններում ուսումնասիրում է գնումների գործընթացը»,- նշեց թեկնածուն` հավելելով, որ համակենտրոնացումների վերաբերյալ հարուցվել է 27 վարչական վարույթներ:
Նրա խոսքով` հարուցվել է նաև անբարեխիղճ մրցակցության վերաբերյալ թվով 67 վարչական վարույթ. «Հանձնաժողովը որդեգրել է չվնասելու սկզբունքը` նախապատվությունը տալով կանխարգելիչ միջոցներին»:
Մանրամասն՝ տեսանյութում: