Մադրիդ «Ռեալ»-ը նորից մտադրություն ունի ձեռք բերելուՊոլ Պոգբային:
Այս մասին գրում է Daily Mail-ը: Ըստ պարբերականի, «Ռեալ»-ը հրաժարվել է «Ռենի» 17-ամյա կիսապաշտպան Էդուարդ Կամավինգային գնելու մտքից և նորից ուշադրության կենտրոնում է պահում Պոգբային: Պոլ Պոգբայի գործող պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականը:
Ավելի վաղ լուրեր կային, որ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆրանսիացի հարձակվող Պոլ Պոգբան հաջորդ մրցաշրջանում ևս կմնա Անգլիայում: «Կարմիր սատանաների» ղեկավարությունը վստահ է, որ Պոգբան մյուս մրցաշրջանում ևս կմնա Մանչեսթերում, քանի որ եվրոպական ակումբները մեծ գումարներ չեն տրամադրի ֆուտբոլիստին գնելու համար: Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է: