Tuesday, 23 04 2024
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար
ՀԱՊԿ-ի վրա սկզբունքորեն չի կարելի հույս դնել. չունեմ պատասխան՝ ինչու ենք մնում այնտեղ. Փաշինյան
Վարորդը ի նշան բողոքի ավտոմեքենան վարել է Գյումրու քաղաքապետարանի ուղղությամբ
Ադրբեջանի գնած սպառազինության 15-20%-ն ենք ձեռք բերել. ուժերի բալանսը կարևոր է խաղաղության համար
23:18
Մոսկվան Ալիևին հրավիրել է ավելի քան բաց խոսակցության
ԵՄ-ի հետ մերձեցման հրապարակային ճանապարհով ենք գնում. գաղտնի պայմանավորվածություններ չունենք

Զինված ուժերից պետք է արմատախիլ արվի հանցավոր ենթամշակույթին բնորոշ երևույթները. Արթուր Դավթյան

Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Արցախում տեղակայված կայազորների դատախազների հետ, որին մասնակցել են ԱՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը։

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել ԱՀ պաշտպանության բանակում հանցավորության օպերատիվ վիճակին, հանցագործությունների բացահայտմանը, զինվորական գործերով նախնական քննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության արդյունավետությանը։

Մանրամասն քննարկվել է հատկապես այս տարվա փետրվարին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի՝ Արցախ կատարած այցի ընթացքում Պաշտպանության բանակի հրամանատարության, միավորումների, զորամասերի հրամանատարների ու ռազմաիրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ զինված ուժերում ծանր հանցագործությունների, ինքնասպանությունների կանխարգելմանը, կարգապահական կանոնների խստիվ պահպանմանն ուղղված՝ ՊԲ-ի հետ համատեղ միջոցառումների իրականացման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։

Չնայած նախորդ ամիսներին այս ուղղություններով կատարված աշխատանքների դրական արդյունքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ կայազորների զինվորական դատախազությունների սպասարկման ներքո գտնվող զորամասերում առկա է նախանշված աշխատանքը հետևողականորեն
շարունակելու անհրաժեշտություն։ Արթուր Դավթյանը շեշտը դրել է հատկապես զինված ուժերում հանցավոր ենթամշակույթին բնորոշ երևույթներն արմատախիլ անելու, ծառայակիցների, սպաների և շարքային զինծառայողների միջև կանոնագրքային հարաբերությունները խստագույնս պահպանելու նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու, որպես պոտենցիալ հանցածին գործոն՝ զորամասերում զինծառայողների միջև տարբերակված մոտեցումները բացառելու վրա։

Գլխավոր դատախազը կայազորների դատախազներին հանձնարարել է անվտանգության կանոնների լիարժեք պահպանմամբ զորամասեր անակնկալ այցելություններով մշտական ուշադրության տակ պահել տեղերում իրավիճակը, իսկ քրեական վարույթների շրջանակներում ակտիվորեն կիրառել
հանցագործությունները ծնող պայմանների և պատճառների վերացմանն ուղղված դատախազական ներգործության միջոցներ, հետևել դրանց իրականացմանը։

Խորհրդակցության ընթացքում արծարծվել է զորամասերից բացի նաև առաջնագծում հերթապահության ժամանակ կարգապահության ամրապնդման, զինված ուժերում հանցավոր դրսևորումների արձանագրման և բացահայտման հարցում հրամանատարական կազմի շահագրգռության առավել խթանման միջոցների խնդիրը։ Նախանշվել են վերոնշյալ, ինչպես նաև զորամասերի ղեկավարության, իբրև հետաքննության մարմինների, իրավական գիտելիքների ավելացման և հմտությունների զարգացման հարցում Դատախազության և ՊԲ-ի միջև համագործակցության խորացման ուղղությամբ հիմնական անելիքները։

ԱՀ ՊԲ հրամանատարի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել ավելի հաճախակի դարձնել նման, ինչպես նաև ավելի լայն ընդգրկմամբ հանդիպումների, կազմակերպումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում