Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՀՖՖ-ն կանգնա՞ծ է ֆուտբոլային չարիքի մեջքին. «Լավագույն» ավանդույթները կարծես շարունակվում են

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության «Նոա»-«Շիրակ» սկանդալային հանդիպման շուրջ կրքերը չեն հանդարտվում։ Հիշեցնենք, որ հանդիպման 44-րդ րոպեին մրցավարի հագուստ կրող անձը՝ Զավեն Հովհաննիսյանը ակնհայտ՝ կոպտագույն սխալ թույլ տալով արձանագրել էր «Նոայի» խփած գնդակը էապես բեկելով թե հանդիպման ընթացքը, և թե չեմպիոնական մրցավազքը։ Այս հանդիպումից առաջ «Շիրակը» 46 միավորով առաջին հորիզոնականում էր, և վերջին երկու տուրերում 6 միավոր վաստակելու պարագայում կդառնար չեմպիոն։ Իրավիճակը հատկապես լարվեց այն բանից հետո, երբ ՀՖՖ-ն իր պաշտոնական կայքում երեկ հրապարակեց տեսանյութ փորձելով արդարացնել Հովհաննիսյանին նշելով նաև, որ մրցավարի հագուստ կրող անձի գործողությունները այսպես ասած իրավաչափ են։

44-րդ րոպե. Տուգանային հարված նշանակելուց հետո մրցավարը մոտենում է խախտման տեղին, բայց իր գործողություններով և ժեստերով ցույց չի տալիս, որ խաղը պետք է վերսկսվի սուլիչով: «Նոան» արագ վերսկսում է խաղը, ինչը թույլատրվում է խաղի կանոններով: 54-րդ րոպե.Հարվածի պահին «Շիրակի» ֆուտբոլիստը գտնվում է խաղից դուրս վիճակում: Երբ դարպասապահը հետ է մղում գնդակը, հարձակվողը, գտնվելով խաղից դուրս վիճակում, առավելություն է ստանում և գոլ խփում: Մրցավարն այս դրվագում ճիշտ է գործում՝ չարձանագրելով գոլը: 74-րդ րոպե.«Շիրակ» թիմի ֆուտբոլիստը, փորձելով տիրել գնդակին, զրկում է «Նոա» թիմի խաղացողին գոլ խփելու ակնհայտ հնարավորությունից: Համաձայն Խաղի Կանոնների՝ այս խախտման համար մրցավարը զգուշացնում է «Շիրակի» ֆուտբոլիստին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից: 79-րդ րոպե.«Շիրակի» պաշտպանն ակնհայտորեն կոպիտ է խաղում՝ կանգնելով մրցակցի ոտնաթաթին: Համաձայն խաղի կանոնների՝ նմանատիպ խախտումը պետք է պատժվի դեղին քարտով: Մրցավարը զգուշացնում է «Շիրակ» թիմի խաղացողին երկրորդ դեղին քարտով և իրավացիորեն հեռացնում խաղադաշտից:

ՀՖՖ-ի հայտարարությանն ու հրապարակած տեսանյութին հաջորդեց «Շիրակի» քայլը։ Գյումրիի ակումբը իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց տեսանյութ, որտեղ շատ ավելի մանրակրկիտ և համոզիչ կերպով ներկայացված են Զավեն Հովհաննիսյանի գործողությունները։ Հարկ ենք համարում նշել, որ հանդիպման կարևորագույն դրվագը հենց 44-րդ րոպեին տեղի ունեցածն էր։ Այդ պահին թե Հովհաննիսյանը և թե «Շիրակի» խաղացողները մոտեցել էին վնասվածք ստացած ֆուտբոլիստին։ «Նոայի» ֆուտբոլիստը, ով ի դեպ գնադակը ստացել էր «Շիրակի» ֆուտբոլիստից խաղարկելով գնդակը հարվածի դուրս բերեց խաղընկերոջը, ով գրավեց դարպասը։ Ավելի ստույգ, Զավեն Հովհաննիսյանը մոտենալով ընած ֆուտբոլիստին պարզեց ձեռքը իր վրա կենտրոնացնելով «Շիրակի» ֆուտբոլիստների և մասնավորապես կենտրոնական պաշտպան Հրայր Մկոյանի ուշադրությունը։ Վերջինս մոտեցել էր վնասվածք ստացած խաղացողին և օգնության ձեռք մեկնել։ Երբ «Նոայի» ֆուտբոլիստը խաղարկեց գնդակը, Հովհաննիսյանը սուլիչն անմիջապես մոտեցրեց բերանին, սակայն չգիտես ինչու չսուլեց։ Սուլիչը հնչեց միայն այն ժամանակ, երբ գնդակը հայտնվեց դարպասում։ «Շիրակի» հրապարակած տեսանյութում պարզ է դառնում, որ այդ ընթացքում Գյումրիի թիմի դարպասապահ Վսեվոլոդ Երկակովը ջուր է խմում։ Չհասցնելով ջուրը մինչև վերջ խմել Երմակովը նետում է շիշը և փորձում փրկել թիմին գոլից, բայց․․․։ Առաջին ալիքի լրագրող Մկրտիչ Կարապետյանն անդրադառնալով տեղի ունեցածին ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է։ «Մտքիցս դուրս չի գալիս էս պահը։ Ամոթալի պահ։ Լավ, ենթադրենք խաղի կանոնների մեջ է, թղթերով սաղ ճիշտ է, բայց մարդ եք, յանի ֆուտբոլի աշխարհի մարդ եք թղթերով, ո՞նց ուրախացաք էս գոլից հետո այ մարդ։ Մրցավարի վիճակի մասին էլ բան չասեմ։ Մի երկու տարի առաջ սենց մի դրվագում «Գանձասարը» «Շիրակին» գոլ խփեց, հետո դառան ինքնագոլ արեցին հանուն արդարության։ Գիժ դառանք, այ մարդ։

Տեղի ունեցածին անդրադաձել է նաև հայտնի լրագրող-խմբագիր Վասակ Դարբինյանը։ «Սա կոչվում ա գողություն: Ոչ մի կանոն չկա ու չի կարող լինել, որ արդարացնի գողությունը: Նույնիսկ ֆուտբոլում: Մրցավարին պետք ա պատասխանատվության ենթարկել»,- նշել է Դարբինյանը: Բայց արի ու տես, որ հայկական ֆուտբոլային գերատեսչությունն այսօր ամուր կանգնած է իր մրցավարի մեջքին և փորձում է արդարացնել նրան։ Մեկնաբանություններն ավելորդ են։ Սև գործ կատարած մրցավարների մեջքին կանգնած էր նաև Ռուբեն Հայրապետյանի ռեժիմը՝ և մասնավորապես հենց ինքը Նեմեց Ռուբոն։ Իսկ թե հետո ինչ ճակատագրի արժանացան այդ մրցավարները կարծում ենք շատերն են հիշում։ «Հայտնում եմ Ձեզ, որ տարիներ շարունակ իմ գործունեությունով խոչընդոտել եմ հայկական ֆուտբոլի զարգացմանը։ Իմ հրահանգներով միտումնավոր մրցավարներն արել են խարդախություններ։ Խնդրում եմ ինձ վտարել հայկական ֆուտբոլից, քանի որ հանդիսանում եմ ֆուտբոլային չարիք», իր ազատման դիմումում գրել էր ՀՖՖ-ի մրցավարական բաժնի նախին պետ Արարատ Ճաղարյանը։

Հիմա կարծես տեղի է ունենում նույն պրոցեսը։ Մրցավարները ապականում են հանդիպումները սակայն համարժեք պատասխանատվության չեն ենթարկում։ Վերջում էլ երևի թե կգրեն, որ իրենք ևս ֆուտբոլային չարիք են և կհեռանան։ Լավագույն ավանդույթները կարծես թե շարունակվում են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում