Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Տարեկան արտադրվելու է 50 հազար ինքնաձիգ. ՀՀ -ում բացված «Կալաշնիկով»-ի արտադրամասը կհամագործակցի՞ այլ երկրների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օրերս Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է Հայաստանում բացված «Կալաշնիկով» ինքնաձիգի արտադրամաս: Փաշինյանը շրջայց է կատարել «Նեյտրոն ԳԱՄ» ՓԲԸ գործարանի բազայի վրա հիմնված «ԱԿ-103 Կալաշնիկով» ինքնաձիգի հավաքման արտադրամասում ու ծանոթացել արտադրական գործընթացին: Շրջայցին մասնակցել է նաև Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

Այս արտադրամասում տարեկան արտադրվելու է 50 հազար միավոր ինքնաձիգ։ Արտադրվելու են նաև օպտիկա-էլեկտրոնային սարքեր, գիշերային ջերմային նշանոցներ․ ամբողջական փորձարկումից հետո կսկսվի արտադրությունը և մեկ տարվա ընթացքում կբավարարվի ՀՀ Պաշտպանության նախարարության պահանջարկը:

Հայաստանում ռուսական հայտնի ինքնաձիգի արտադրության համաձայնագիրը ստորագրվել է 2018 թվականի օգոստոսին՝ «Royalsys Engineering ltd.» ընկերության և «Կալաշնիկով» կոնցեռնի միջև: Արտադրանքի մի մասը կհամալրի ՀՀ Զինված ուժերը, իսկ մյուսը՝ կարտահանվի:

ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՀՀ ՊՆ մամուլի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ աշխարհի առաջատար արտադրողների հետ այսպիսի համատեղ ձեռնարկություն ունենալն ու նոր սերնդի ինքնաձիգ արտադրելը մեծ ձեռքբերում կարելի է համարել մեր երկրի համար։

Արտադրանքի մի մասը, ինչպես նշեցինք, ներքին սպառմանն է գնալու, մի մասն էլ՝ արտահանվելու․ մեր հարցին՝ ի վերջո գործարանի երկարաժամկետ նպատակը պետք է լինի արտահանո՞ւմը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց․

«Տասը տարվա պայմանագիր է կնքված, և տարեկան 50 հազար միավոր արտադրելու մասին է խոսքը։ Մեր զինված ուժերը այդքան պահանջարկ չեն էլ ներկայցնի։ Թե ինչքան կվերցնենք՝ դա չի հրապարակվի, բայց տվյալ պարագայում՝ մեծ մասը կարող է արտահանվել»։

Ինչ վերաբերում է հարցին՝ մենք կարո՞ղ ենք համագործակցել Մերձավոր Արևելքի պատերազմող այն երկների հետ, որոնք ռուսական զենք են օգտագործում, Հովհաննիսյանն ասաց, որ «Կալաշնիկով» ինքնաձիգն օգտագործում են մի քանի տասնյակ պետություններ՝ թե՛ պատերազմող, թե՛ չպատերազմող, և դա շատ մեծ հնարավորություն է, ու միայն պատերազմողների վրա սևեռվելը, ըստ Հովհաննիսյանի, այքան էլ ճիշտ չի լինի․

«Մյուս կողմից էլ՝ պատերազմող երկրներն ավելի շատ հին նմուշի «Կալաշնիկով» են օգտագործում, քանի որ դրանք ավելի էժան են։ Հնարավոր է՝ ավելի շատ գնեն այն պետությունները, որոնք ունեն այդ հնարավորությունը, որովհետև «ԱԿ-103 Կալաշնիկով»-ն ավելի թարմ ինքնաձիգ է, նոր սերնդի։ Բայց չենք էլ կարող բացառել, զենքն այնպիսի բան է, որ հնարավոր է՝ բոլորն էլ գնեն»,- ասաց Վ. Սարգսյանի անվան ՌՀ-ի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետը։

Վերջինս նաև ընդգծեց, որ այս արտադրությունը համագործակցության նոր հեռանկարներ է ստեղծում ու բավականին մեծ ձեռքբերում է ինչպես հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության, այնպես էլ՝ ընդհանրապես նոր աշխարհագրություններ նվաճելու տեսանկյունից։ Բացի այս, Հովհաննիսյանը կարևորեց հանգամանքը, որ ապագայում գործարանում ինժեներական նոր մակարդակի սերունդ է լինելու, որը մեր վաղեմի ինժեներական մտքի շարունակողը կլինի․ «Սա մեծ պոտենցիալ է բացում»,- եզրափակեց Արծրուն Հովհաննիսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում