Tuesday, 19 03 2024
Վարդենիսում էլ ենք դպրոց սարքում, ու թող էլ չասեն՝ էս ինչ բանը փակում են, որովհետև տալիս են
Կասե՞ք ի վերջո, էդ «Fly Arna»-ն ի՞նչ եղավ, փակվե՞ց, լիցենզիան ավարտվե՞ց. Գաբրիելյանը` փոխնախարարին
««Պատիվ ունեմ» խմբակցությունը ներկա է, բայց չի գրանցվում». ԱԺ-ն քվորում չապահովեց
ՔՊ նորընտիր պատգամավոր Դավիթ Կարապետյանը ԱԺ ամբիոնից երդվեց
Շփման գիծը փոխում ենք սահմանով, կարող է զորքերի փոխարեն դիրքերում լինեն սահմանապահներ. Փաշինյան
Ժողովու’րդ, ձեր հարցերի պատասխանները գտնելու ենք, հիմա, թողեք ոտք-ոտք քայլենք առաջ. Փաշինյան
Սահմանագծման և սահմանազատման գործընթացը կսկսենք Բաղանիսից Բերքաբեր ընկած էդ տարածքից. Փաշինյան
13:00
«Եթե խաղաղություն ենք ուզում, պետք է պատրաստվենք պատերազմի»․ Շառլ Միշելի հոդվածը
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի առանձնազրույցը
«Տաշիր» առևտրի կենտրոնը մասնակի փակվել է
Տրոլեյբուսը հայտնվել է խրամուղում. շինարարը կտուգանվի
8 բեռնատարից 7-ի մեջ հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 7500 տուփ ծխախոտ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով
Ուղիղ. Նիկոլ Փաշինյանի և Ենս Ստոլտենբերգի ասուլիսը
Զախարովան մեկնաբանել է պատերազմի մասին Փաշինյանի խոսքերը
12:13
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
12:09
Հայէկոնոմբանկի Visa Business քարտերն այժմ ավելի շահավետ պայմաններով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Երիտասարդ կինն ու տղամարդը կասկածվում են «Մեթամֆետամինի» ապօրինի շրջանառություն իրականացնելու մեջ․ նրանք կալանավորվել են
Ստոլտենբեգից հետո, Ստոլտենբերգից առաջ
Վարդենիս համայնքի սոցիալապես անապահով բնակիչներին ցուցաբերվել է առողջապահական աջակցություն
Մարզերում ևս շրջիկ առևտուրը կկանոնակարգվի
Ստոլտենբերգը ժամանեց Երևան
Բելգորոդի մարզում գնդակոծության զոհերի թիվն ավելացել է
11:30
Նավթի գներն աճել են. 18-03-24
Սիրիան հետ է մղել իսրայելական օդային հարձակումը Դամասկոսի վրա. SANA
«Мир» վճարային համակարգի քարտերը չեն աշխատի Հայաստանում. РБК
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան զոհեր և տուժած
10:30
«Ադրբեջանի շահերից է բխում թույլ չտալ Պուտինի հաղթանակը»․ Ստոլտենբերգ
10:22
Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման

էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը՝ ծրագրային ուղղություն

Վիվա-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Ենթակառուցվածքների զարգացումը կարևոր քայլ է ոչ միայն էկոգյուղերի ցանցի ստեղծման, այլև մայրաքաղաք-գյուղ զարգացման տարբերությունը մեղմելու համար:

Երկու տարի առաջ, Հերմոնը դարձել է էներգախնայող տեխնոլոգիաների արդյունքից օգտվող բնակավայր: Իսկ 2020 թվականին, գյուղում ավելացել է լուսավորված՝ հիմնական փողոցների թիվը: Վայոց ձորի մարզի այս գյուղում ևս ժամանակակից ենթակառուցվածքի ներդրումն իրականացվել է փուլերով: Առաջին ծրագրով տեղադրվել է 33 LED լուսարձակ, լուսավորվել է ավելի քան մեկ կիլոմետր ճանապարհահատված, որի արդյունքում, գյուղում հաղթահարվել է ԽՍՀՄ-ի փլուզմանը հաջորդած 27 տարվա վաղեմության խնդիր: Երկրորդ ծրագրով, տեղադրվել է ևս 23 LED լուսարձակ:

Ընդհանուր առմամբ, Հերմոնում այժմ կա 55 նման լուսարձակ: Էներգախնայող համակարգը թույլ է տալիս լուսավորվել ավելի քան 2 կմ տարածք՝ ընդգրկելով գյուղի հիմնական փողոցները:

Իրավիճակով պայմանավորված, ծրագիրն իրականացնող կողմերը նոր համակարգի հերթական հատվածի գործարկմանը չեն մասնակցել, սակայն կազմակերպված հարցախույզի միջոցով փորձել են բացահայտել գյուղի բնակիչների տրամադրությունը:

Ժամանակակից համակարգի արդյունավետությունը, սովորաբար, առաջինն արձանագրում են տեղական ինքնակառավարման մարմինները՝ նշելով, որ կրճատվում են համայնքային ծախսերն ու տնտեսվում են բյուջեի միջոցները: Գյուղացիների համար դա կարևոր ցուցանիշ է. կա այն գիտակցությունը, որ խնայողությունների հաշվին կլուծվեն այլ խնդիրներ: Հերմոնի բնակիչները ներկայացրել են ծրագրի դրական ազդեցության՝ իրենց կարծիքն ու վերլուծությունը:

Ֆերմերային փոքրիկ տնտեսություն վարողները փաստել են, որ գյուղում նկատելի ակտիվություն և շարժ է արձանագրվել: Լուսավորությունը նպաստել է գիշերային անվտանգ անցուդարձին և կրճատել մեղվի փեթակների վրա արջերի հարձակման դեպքերը:

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակներն, ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների, սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա, ծառայում են ավելի երկար և կրկնակի արդյունավետությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում