Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տեխնիկական փորձագետ Բենեդետա Ալեգրանցին հայտարարել է, որ չի կարելի բացառել կորոնավիրուսի՝ օդի միջոցով փոխանցվելու հնարավորությունը, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
Ըստ նրա, այս հարցը լիարժեք հասկանալու համար անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրել բոլոր վկայությունները:
Այսօրվա դրությամբ հայտնի է, որ նոր տիպի կորոնավիրուսը կարող է օդով փոխանցվել փակ և վատ օդափոխվող սենյակներում, որտեղ կան մեծ թվով մարդիկ, ասել է Ալեգրանցին։