Սիրիայի Թել Աբյադ քաղաքում, որ գտնվում է Թուրքիայի հետ սահմանին, ահաբեկչության հետևանքով առնվազն ութ մարդ է զոհվել, գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրին:
Ըստ աղբյուրի՝ պայթուցիկը պայթել է մեքենայի մեջ: Եվս 27 մարդ վիրավորվել է:
Ենթադրվում է, որ զոհվածների թվում կան քաղաքացիական անձինք: Դեռևս անհայտ է, թե ով է կազմակերպել պայթյունը: