Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Մենք գտնվում ենք դասական հեղափոխական պայքարի նախաշեմին. Ժիրայր Սեֆիլյան

Մամուլի ազգային ակումբի հյուրն այսօր «Սարդարապատ» շարժման ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանն էր, ով իր խոսքում մասնավորապես անդրադարձավ Հայաստանում այս ամռանը քաղաքական առանձնահատկություններին ու դրանց հնարավոր զարգացումներին:

Նրա խոսքով՝ նախորդ տարիների համեմատությամբ շատ բան չի փոխվել, քանի որ քաղաքական դաշտ իր տրամաբանական իմաստով չի ձևավորվել: «Չգիտես ինչու ամռանը քաղաքական գործիչներն իրենց իրավունք են վերապահում գնալ արձակուրդի: Դա արդարացված կլիներ, եթե հաջողած լինեինք քաղաքական կյանքում, եթե իրավիճակը սարդարապատային չլիներ»,- ասաց Ժ.Սեֆիլյանը՝ ավելացնելով, որ մեծ հաշվով դա զավեշտալի երևույթ է:

Նրա խորին համոզմամբ՝ քաղաքական դաշտի տերուտնօրենը ներկա ռեժիմն է, որի պարագլուխը Սերժ Սարգսյանն է ու այն, ինչ կատարվում է քաղաքական դաշտում, դրանից պետք չէ որևէ լավ բան ակնկալել:

«Ռեժիմը կեղեքել ու շարունակում է կեղեքել մեր ժողովրդին: Մեր առաջարկն է՝ իրադրությունը դուրս բերել ճահճից, ձևավորել դաշտ, որտեղ ռեժիմի պարագլուխները զրկված կլինեն իրենց գործիքներից»,- ասաց նա՝ հավելելով, որ «Սարդարապատ» շարժումն այս 1-1.5 տարում զբաղված է այդ դաշտի ձևավորմամբ:

Ըստ նրա՝ մոտ ապագայում կձևավորվի մի երրորդ ուժ, որը կառաջնորդի մեր ժողովրդին ու նրան դուրս կբերի այդ «անելանելի վիճակից»: «Ժամանակը եկել է՝ գտնելու լուրջ և ազնիվ մարդիկ, որոնք պատրաստ են զոհաբերությունների, որոնց գործն ու խոսքն իրարից չի տարբերվում: Նման մարդկանցով պետք է իրականացվի այլընտրանքային ուժի ձևավորումը»,- համոզված նշեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ մենք գտնվում ենք դասական հեղափախական պայքարի նախաշեմին:

Անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն երկխոսությանը, նա նշեց, թե այդ «գործի ղեկավարը» Սերժ Սարգսյանն է, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջին անգամ չէ, որ ցանկություն է հայտնել երկխոսելու: «Արդեն երեք տարի է»,- ասաց նա՝ ընդգծելով այն փաստը, որ Սերժ Սարգսյանը բնավ էլ պատահականորեն չի ընդունել երկխոսության հրավերը:

Նրա կարծիքով՝ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախագահը երկխոսությամբ ցանկություն ունի փոշիացնել Լ.Տեր-Պետրոսյանի շուրջ համախմբված մոբիլիզացված ժողովրդին: «Օր օրի մոբիլիզացված ժողովրդի թիվը պակասում է ու դա հօգուտ ընդդիմության չէ»,- նշեց վերջինս:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում