Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենը Twitter-ի իր միկրոբլոգում ընտրողներին խոստացել է, որ կչեղարկի գործող նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը և երկիրը կվերադարձնի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կազմի մեջ:
«ԱՄՆ քաղաքացիներն ավելի ապահով կլինեն, եթե Ամերիկան զբաղվի գլոբալ առողջապահության ամրապնդումով: Նախագահի պաշտոնում առաջին իսկ օրը ես կվերադարձնեմ երկիրը ԱՀԿ-ի կազմի մեջ և կվերականգնեմ մեր առաջնորդությունը համաշխարհային բեմահարթակում», – գրել է նա:
Americans are safer when America is engaged in strengthening global health. On my first day as President, I will rejoin the @WHO and restore our leadership on the world stage. https://t.co/8uazVIgPZB
— Joe Biden (@JoeBiden) July 7, 2020