Ինչպես հաղորդում է Washington Post- ը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եղբոր դուստրը՝ Մերին, իր նոր ՝ «Չափից շատ և միշտ ոչ բավարար․ ինչպես իմ ընտանիքը ստեղծեց աշխարհում ամենավտանգավոր մարդուն» գրքում, որը պետք է վաճառքի հանվի հուլիսի 14-ին, պատմել է, որ պետության գործող ղեկավարը խորամանկ և խաբեբա է եղել դեռ պատանեկության տարիներից։
«Դոնալդ Թրամփը հաճախ է պարծենում, որ իր «հանճարեղության» շնորհիվ է կարողացել ընդունվել Փենսիլվանիայի համալսարանի ֆինանսական դպրոց, սակայն իրականում, երբ նա որոշել է այդ համալսարան ընդունվել, նրան Ջո Շապիրո անունով մի խելացի տղա է օգնել, որը քննությունները գերազանց հանձնելու համբավ ուներ։ Դոնալդը նրան լավ վճարել է», գրել է Թրամփի եղբոր դուստրը՝ հավելելով, որ նրա փխրուն էգոն, հպարտությունն ու տգիտությունը սպառնալիք են Միացյալ Նահանգների համար: