ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել:
«Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքների մեկնարկը տրված է։
2022թ-ի հուլիսից 65 մահճակալ հզորությամբ նորակառույց բազմաֆունկցիոնալ բժշկական կենտրոնը՝ միջազգային արդի բոլոր չափանիշներին համապատասխան, ախտորոշիչ և բուժական ծառայություններ իրականացնելու լայն հնարավորություններով կսպասարկի Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի և տարածաշրջանի ազգաբնակչությանը:
Մարտունու բժշկական կենտրոնի կառուցման աշխատանքները՝ տիպային նախագծով, իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակներում:
Նախագծման փուլից սկսած մինչև բժշկական կենտրոնի հագեցման ավարտը բոլոր աշխատանքները համակարգվում են Առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի կողմից»,-նշել է նա։
https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1274538919399037?__xts__[0]=68.ARC3CH1_HWP8lGmSlcxjXANpb8nlWK45sJqXuxNUCuB-9ThNpe-UKy4J7D9ncRR_nSrmKF1QZpN3fPevLy_l04EhD-Jg_x-iiVrUD0uALUwQn52HarX2LYOrNS6xHNmfbGGePB2sCWlj08ezl-JgvKPpWiH2jaQUpBLs1Iz1sqlY11mcrThAGkSl918KAAH9mVYiF2BlUzLuUJY2Dnd3nrX5Yr3SjIf5D6e7_5hDdnSbtoXoTn7ZmMo1C6JmW1YU_3KlWT9d5-DpQJLL3_erKdUY7xJu9w6tfNwlx0t4gq59mjzhp3RS2xM-4yR4w3omuoz5MDY6x3m0fqSjDn9xorCAQw&__tn__=-R