Երգչուհի Մադոննան սոցցանցում նոր լուսանկար է հրապարակել, որը ցնցել է նրա հետևորդներին: Կադրում նա գրեթե ամբողջովին մերկ է, բայց դա չէ, որ զարմացրել է էպատաժային աստղի երկրպագուներին:
Մադոննան սելֆի է արել լոգարանում՝ հայելու դիմաց: Նա մերկ է՝ միայն կիսավարտիքով ու շլյապայով, և մի ձեռքով հենված է հենակին:
«Ամեն մարդ իր հենակն ունի…»,- բազմանշանակ մակագրություն է արել երգչուհին:
Իսկ թե ինչ է տեղի ունեցել հենաշարժիչ համակարգի հետ, 61-ամյա երգչուհին չի նշել: Երկրպագուներն, այնուամենայնիվ, նշել են, որ, անկախ ամեն ինչից, նա հիանալի տեսք ունի, որը կարող է նախանձ առաջացնել շատ ավելի երիտասարդ կանանց շրջանում: