Thursday, 28 03 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հունաց պատրիարքը քննադատեց, Պոլսո Հայոց պատրիարքը՝ հաճոյացավ Էրդողանին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրահանգել է Ստամբուլում 6-րդ դարում Բյուզանդիայի կայսր Հուստինիանոսի օրոք կառուցված Սուրբ Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի և զրկել թանգարանի կարգավիճակից։

Կոստանդնուպոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն, անդրադառնալով այդ որոշմանը, նշել է, որ Սուրբ Սոֆիան թանգարանի կարգավիճակով կարող է ծառայել որպես ժամանակակից աշխարհում չափազանց կարևոր քրիստոնեության և իսլամի փոխըմբռնման և համերաշխության, ժողովուրդների և մշակույթների հատման, երկխոսության և խաղաղության մեջ համակեցության խորհրդանիշ։ Պոլսո Հայոց պատրիարքը որևէ մտահոգություն չունի Էրդողանի որոշման հետ կապված։ Այդ մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Ստամբուլի «Ակօս» շաբաթաթերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը։

«Մաշալյանը որևէ դժգոհություն չի հայտնել, ավելին՝ ասել է, որ նախընտրում է զբոսաշրջիկների՝ տաճարում աջ ու ձախ վազելու փոխարեն հավատացյալներ գան, այսինքն՝ Մաշալյանն ի նպաստ Էրդողանի է խոսում, փորձում է նրան հաճոյանալ։ Մինչդեռ աշխարհի քրիստոնյա հոգևորականները հակառակ կարծիքի են»,- ասաց Բագրատ Էստուկյանը։

Նրա խոսքերով՝ եթե Թուրքիայի կառավարությունը որոշել է նման քայլի դիմել, նրան դիմադրել անհնար է։ «Նրանք ասում են, որ սա իրենց անկախության երաշխիքն է, ասում են՝ մեր երկրի մեջ ինչ ուզում ենք, անում ենք, և որ ոչ ոք իրավունք չունի միջամտել։ Սպասենք, տեսնենք՝ ինչ որոշում կկայացնի Էրդողանը, ամեն բան կախված է Էրդողանի կամքից»,- հավելեց Էստուկյանը։

Նա նշեց, որ ակնկալիք չկա, որ Հայաստանը որևէ կերպ կարձագանքի այս հարցին․ «Ընդհանրապես, Հունաստանում ավելի շատ հոգևորականներն են խոսում, քան քաղաքական գործիչները այս խնդրով, որևէ քրիստոնյա չպետք է ուզի, որ այն մզկիթի վերածվեր։ Էրդողանի այս ծրագիրը վաղուց էր։ Նա միշտ փոթորիկ է փորձել ստեղծել, նա խնդիրներ ունի թե՛ Իսրայելի, թե՛ Հունաստանի, թե՛ Կիպրոսի հետ, այնպես որ, Էրդողանը այս բոլոր ճակատներում ամրապնդում է իրեն, խնդիրներ է հարուցում և, կարծես թե, ազգայնականությունը վառ պահելու միտում ունի, ինչպես նաև կրոնամոլների աջակցությունն է փորձում այս քայլով ունենալ»։

Ի դեպ, այս կոթողը 934 թվականին, թուրքական կառավարության որոշմամբ, թանգարանի է վերածվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում