Saturday, 20 04 2024
19:00
ԱՄՆ-ի Սենատը հաստատել է օտարերկրացիների հսկողության մասին օրենքը
Երևանում քաղաքացին երկորրդ հարկից ընկել է նկուղային մակարդակում գտնվող հորը
18:30
Ֆինլանդիան ԵՄ-ից փող է խնդրել Ռուսաստանին սահմանակից շրջանների համար
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը

Չգիտես ինչու, բոլորը միայն իրավաբան ու տնտեսագետ են ուզում դառնալ․ քոլեջներն ու ուսումնարանները կրթական կարևոր օղակ են

Այս տարի ուսումնական պրոցեսը մեծապես տարբերվում է նախորդ տարիներից։ Պայմանավորված կորոնավիրուսային համավարակի տարածումով, երկրում հայտարարված արտակարգ դրությունով ու կանխարգելիչ աշխատանքների ձեռնարկման անհրաժեշտությամբ, այս տարի բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողները հանձնեցին մեկ միասնական քննություն։ «Առաջին լրատվական»-ը բազմիցս անդրադարձել է մեկ քննությունով բուհ ընդունվելու ռիսկերին, կրթական որակի մակարդակի հնարավոր անկմանը և մասնավոր բուհերի ծանր դրության մեջ հայտնվելուն։

Պակաս կարևոր չէ նաև քոլեջների ու ուսումնարանների հարցը։ Քոլեջներում ամեն տարի ընդունելությունն իրականացվում է մինչև օգոստոսի վերջ։ Օրինակ՝ Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում 2020-2021 ուստարվա համար դիմորդը ոլորտային մասնագիտության ընդունելության համար հանձնելու է մեկ քննություն` «Գծանկար» առարկայից, որի համար սահմանվում է քննության անցկացման 2 օր` յուրաքանչյուր օրը 5 ժամ տևողությամբ:

Քոլեջից մեզ հետ զրույցում ասացին, որ դիմորդի փաստաթղթերն ընդունվելու են միայն էլեկտրոնային եղանակով։ Քննությունը տեղի կունենա օգոստոսի 5-ից 15-ը ընկած ժամանակահատվածում: Յուրաքանչյուր արվեստանոցում` պահպանելով առողջապահության լիազոր մարմնի կողմից սահմանված կանոնները, կարող է ընդգրկվել մինչև 10 դիմորդ: Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջում դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը։

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը, իսկ ոլորտային մասնագիտությունների («Զարդային-կիրառական արվեստ և ժողովրդական արհեստներ», «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ», «Դերասանական արվեստ») համար մինչև օգոստոսի 23-ը: Մրցույթն անցկացվում է օգոստոսի 26-27-ը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Երևանի պետական գյուղատնտեսական քոլեջի տնօրեն, Ագրարային համալսարանի աշխատակից Արմեն Աղասարյանը տեղեկացրեց, որ քոլեջում դեռևս ընդունելությունը չի սկսվել։ «Մրցույթը կազմակերպվում է ատեստատի գնահատականների հիման վրա։ Ամեն տարի եղել են վճարովի ու անվճար տեղեր։ Վճարովի տեղերին կարող էին դիմել միայն միջնակարգ կրթությամբ դիմորդները ու 19 տարեկանը լրացածները։ Իսկ մինչև 18 տարեկանները անվճար կարող էին դիմել։ Այս տարի օրենք են ընդունել, որ 18 տարեկանները ևս կարող են վճարովի անցնել, բայց չգիտեմ՝ մեզ տեղեր կտա՞ն, թե՞ ոչ։ Երբ տեղերը արդեն տան, այդ ժամանակ պարզ կլինի»,- ասաց քոլեջի տնօրենը։

Մեր խնդրանքով Աղասարյանն անդրադարձավ մեկ միասնական քննությունով բուհեր ընդունվելու այս տարվա գործընթացին ու կրթության որակի վրա դրա ազդեցությանը։ Մեր զրուցակիցը գտնում է, որ կարևոր չէ դիմորդի հանձնած քննությունների քանակը, այլ կարևոր է, թե ինչ գիտելիքով է դիմորդը գալիս բուհ։ «Տեսեք, մենք 2012 թվականից ունեինք մասնագիտություններ, որոնք ատեստատի գնահատականներով էին ընդունվում՝ անասնաբույժ, ագրոնոմ, ջերմոցային տնտեսություն, տեխնոլոգ։ Դրանք հիմնականում այն մասնագիտություններն են, որոնք մեծ պահանջարկ ունեն, բայց, չգիտես ինչու, մեր ազգաբնակչությունը միայն իրավաբան ու տնտեսագետ է ուզում դառնալ։

Ասեմ ձեզ, մենք առաջին կուրսից հետո ատեստավորում արեցինք, հավատացեք, ով եկել էր ատեստատով, նրանց մոտ ավելի լավ էր առաջադիմությունը, քան միասնական քննություններ հանձնած ուսանողների մոտ։ Ատեստատով ընդունվածներն ավելի շահագրգռված են սովորել, քան միասնական քննությունով ընդունվածները։ Կարծում եմ՝ միասնական քննություն տալ-չտալը որակի վրա չի ազդում։ Կրթական որակի վրա ազդում է երեխայի ցանկությունը ու ընթացքում սովորել-չսովորելը։ Միասնական քննություն մեկ հատ հանձներ, թե երեք հատ, ի՞նչ տարբերություն, եթե երեխան դպրոցից արդեն իսկ լրացուցիչ պարապում է, գալիս հանձնում։ Այլ հարց է, որ միասնական քննությունների քանակը կարող էր ազդել ընդունվելու վերջնական գնահատականի վրա։ Եթե մի առարկայից դիմորդը ցածր էր ստացել, մյուսից բարձր ստանալով, մրցույթը կանցներ»,- տեսակետ հայտնեց Արմեն Աղասարյանը։

Խոսելով բուհերի ու քոլեջների կրթության որակների տարբերության մասին, քոլեջի ու հանրակրթության տարբերությունների մասին, Գյուղատնտեսական քոլեջի տնօրենը նշեց՝ քոլեջի կրթությունը շատ կարևոր է միջին մասնագիտական որակավորման մասնագետ պատրաստելու հարցում, իսկ բուհում այդ մասնագետը, խորացված ուսումնասիրելով համապատասխան առարկաները, դառնում է բարձր որակի մասնագետ։

«Քոլեջի շրջանավարտն այն գիտելիքը չի ստանում, ինչը բուհում կարող է ստանալ, քանի որ քոլեջում դասաժամերը քիչ են հատկացված։ Իհարկե, քոլեջի ու բուհերի միջև ծրագրային շատ տարբերություններ կան։ Բուհերում նույն առարկան անցնում են ավելի խորացված, շատ դասաքանակով, քան քոլեջում։ Բայց այնպես չէ, որ քոլեջը ոչինչ չի սովորեցնում»,- ասաց Աղասարյանը։

Աշխատանքի շուկայում տեղավորվելու, գործատուի կողմից նախապատվությունը քոլեջ կամ բուհ ավարտածներին տալու վերաբերյալ, մեր զրուցակիցը հայտնեց հետևյալը՝ կրտսեր ու միջին մասնագետների պահանջարկը հիմա մեծ է։ «Բարձրագույն ավարտած կարող է մեկ-երկու հոգի լինել՝ ղեկավար մարմիններում, բայց աշխատակիցների պարագայում քոլեջի կրթությունն էլ կարող է բավարար լինել, եթե լավ մասնագետ է։ Արտասահմանում քոլեջների մակարդակն ավելի բարձր է, քանի որ հասանելի է բոլորին։ Արտասահմանում բարձրագույն ուսումնական հաստատություններում վարձավճարները շատ բարձր են»,- ասաց Արմեն Աղասարյանը։

Երևանի Զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ դեռևս հայտնի չէ, թե նախարարությունն իրենց ուսումնարանին քանի տեղ է հատկացնելու, կառավարությունը դեռ չի հաստատել ոլորտին հատկացվող տեղերը։ Այս տարի, պայմանավորված կորոնավիրուսային համավարակով, իրենց ուսումնարանում ևս ավարտական քննություններ, որպես այդպիսին, ուսանողները չեն հանձնել։ Տնօրենի տեղեկացմամբ՝ նախորդ տարի իրենց մոտ ավարտական քննությունները հունիսի 22-ին էին, իսկ այս տարի հունիսի 5-ին իրենք արդեն դիպլոմ էին բաժանում։ Սովորաբար ուսանողները հանձնել են ավարտական մի քանի քննություն՝ «Հայոց լեզու», «Հանրահաշիվ», «Պատմություն», որից հետո որակավորման քննություն (դիպլոմային աշխատանք)․ «Իսկ այս տարի ոչինչ չենք ունեցել։ Ով ավարտել՝ ավարտել է»։

Ուսումնարան ընդունելության քննությունների մասով, տնօրենը տեղեկացրեց՝ այս տարի ընդունելությունը լինելու է առցանց։ Սակայն այս պահի դրությամբ դեռևս հստակեցված չէ ընդունելության կարգը։ «Տարբեր քոլեջներ, ուսումնարաններ տարբեր են։ Օրինակ՝ երաժշտական ուսումնարանները պետք է ունենան մասնագիտական լսումներ։

Մեզ մոտ կա՛մ գնահատականներով է, կա՛մ հրավիրում ենք երեխաներին հանձնելու մասնագիտական քննություն։ Այս տարի, կորոնավիրուսով պայմանավորված, դա էլ չենք անելու։ Իհարկե, մեզ մոտ գալիս են, նայում են, ուզում են հասկանալ՝ որ բաժին են ուզում ընդունվել, բայց, միևնույն է, ընդունելությունը լինելու է առցանց՝ ինչպես բուհերինը։

Դիմորդները գրանցվելու են, ըստ գնահատականների անցնեն։ Կարծում եմ՝ այդպես է լինելու»,- տեղեկացրեց Հովհաննիսյանը, ապա նշեց՝ անցած տարի ունեցել են 68 աշակերտ, այս տարի կրթության նախարարության համապատասխան վարչություն են ներկայացրել 100-ից ավելի տեղեր, դեռ պարզ չէ՝ քանի տեղ կհատկացվի։

Զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Անդրանիկ Հովհաննիսյանը այն կարծիքին է, որ առցանց՝ հեռավար ուսուցումը այն որակը չի տալիս ուսանողին, ինչ դասական կրթական պրոցեսը։ Հատկապես իրենց արհեստագործական ուսումնարանում անհնար է ուսանողին առցանց սովորեցնել ոսկե, արծաթե զարդեր պատրաստել, գոբելեն, բատիկա, մանրանկարչություն և այլ արհեստներ սովորեցնել։

«Տեսեք, վերջին կիսամյակում երեխաները համարյա դասի չեն եկել։ Հունվար ամիսը ձմեռ էր, ցուրտ էր, փետրվարը կիսատ ամիս էր, մարտն էլ՝ կորոնավիրուս։ Երեխան իր վերջին մի քանի ամիսը ոչինչ չարեց ու ավարտեց։ Մենք իրենց մասնագիտական շատ բաներ չսովորեցրինք։ Գուցե լեկցիոն դասերը լավ տվեցինք իրենց, տնայիններ պահանջեցինք, բայց մասնագիտական առումով իրենք ոչինչ չսովորեցին այդ ընթացքում։ Մենք ախր արհեստ ենք սովորեցնում, արհեստավոր ենք պատրաստում։ Վարպետը շատ ժամանակ երեխայի ձեռքը բռնած սովորեցնում է։ Ամեն ինչ չէ, որ համացանցում նայելով կարող ես սովորել։ Վարպետը պետք է ձեռքի ուղղությունը, նրբությունները սովորեցնի։ Այստեղ ես երկրորդ կարծիք չունեմ։ Կրթության որակը միանշանակ տուժելու է այս առցանց դասընթացներից»,- տեսակետ հայտնեց Անդրանիկ Հովհաննիսյանը։

Ուսումնարանի տնօրենը վերջում ավելացրեց, որ այս տարի որոշել է մեկ այլ մասնագիտություն ավելացնել ուսումնարանում՝ խեցեգործություն։ «Ուզում եմ այդ մասնագիտությունը վերականգնել։ Ժամանակին եղել է։ Տեսնենք՝ կտրամադրե՞ն տեղ, թե՞ ոչ։ Մարդիկ գնում մասնավոր են սովորում։ Մենք մի քանի գործարան ունենք։ Մասնագիտությունն էլ շատ լավն է, օգտակար է»,- ամփոփեց իր խոսքը մեր զրուցակիցը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում