Wednesday, 24 04 2024
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Սիլիկյան թաղամասում անվադողեր են այրվել
Վրացիները չեն նահանջում, շարունակում են պայքարը «Ռուսական օրենքի» դեմ
21-րդ դարում՝ 2020-2023թթ., ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության․ ՀՀ ԱԳՆ
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված գրառում է կատարել
Ցեղասպանության հանցագործության կանխարգելումն ու պատիժը մնում են մարտահրավեր բոլոր մարդկանց համար․ Ամերիկայի հայկական թանգարանի հայտարարությունը
10:40
ՀԱՊԿ-ում մնալը կամ կազմակերպությունից դուրս գալը Հայաստանի ինքնիշխան որոշումն է․ գլխավոր քարտուղար
Հայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր
Այսօր մենք պետք է անենք ավելին, քան պարզապես անցյալի կոտորածները սգալն է․ Նուբար Աֆեյանը դիմել է համաշխարհային հանրությանը
Անպատժելիությունն անխուսափելիորեն ծնում է նոր ոճրագործություններ. ՀՀ ՄԻՊ- ի ուղերձը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Անկյունաքարայինը ժողովրդավարության պաշտպանությունն է. Սահմանադրության ո՞ր դրույթներն են խնդրահարույց, և ինչ պետք է փոխել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձում հույս էր հայտնել, որ 2021-ին ժողովրդի ազատ կամարտահայտությամբ, հանրաքվեով կունենանք նոր Սահմանադրություն։ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ Հայաստանի Երրորդ հանրապետության պատմության մեջ երեք անգամ պաշտոնապես արձանագրվել է, որ ժողովուրդը հանրաքվեով ընդունել է Սահմանադրություն կամ սահմանադրական փոփոխություններ, բայց այդ հանրաքվեներից ոչ մեկի արդյունքները վստահելի չեն համարվել հանրության կողմից: Հայաստանի քաղաքացիները իրենցը չեն համարել Սահմանադրություն ընդունելու կամ փոփոխելու որոշումը, իրենցը չեն համարել նաև այդ որոշումների արդյունքում ընդունված Սահմանադրությունը: Վարչապետը նաև նշել էր, որ չնայած իր դիրքորոշումը եղել է այն, որ Սահմանադրության հաճախակի փոփոխությունները անհարկի սթրեսի են ենթարկում պետական համակարգը, Սահմանադրության անընդհատ փոփոխությունները բերում են անորոշությունների, սակայն ինքը եկել է համոզման, որ մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն, որը քաղաքացիների կամքի վրա հենված, քաղաքացիների կամքից բխող պետական կարգ կհաստատի Հայաստանում:

Նշենք, որ սահմանադրական փոփոխությունների համար ստեղծված մասնագիտական հանձնաժողովը ներկայում ակտիվորեն աշխատում է փոփոխությունների հայեցակարգի վրա։ Կորոնավիրուսով պայմանավորված, սակայն, վերջերս հանձնաժողովի աշխատանքների ժամանակացույցում որոշակի փոփոխություններ իրականացվեցին, ժամկետները երկարացվեցին, սակայն, ըստ վարչապետի, ակնկալվում է 2021 թվականին արդեն Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե իրականացնել։

Մասնագիտական հանձնաժողովը վերջերս ամբողջական կազմով հանդիպում ունեցավ նաև վարչապետի մոտ։ Այդ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին ընդգծել էր, որ մեզ հարկավոր են ոչ թե սահմանադրական փոփոխություններ, այլ ամբողջությամբ նոր Սահմանադրություն։

Մասնագիտական հանձնաժողովի անդամներն էլ ընդգծել էին այն կարևոր փոփոխությունները, որոնք նախատեսվում են։ Կարծես թե հստակ է, ու մասնագիտական հանձնաժողովում էլ կոնսենսուս կա կայուն մեծամասնության դրույթի վերացման հետ կապված:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքով՝ կայուն մեծամասնության դրույթի վերացումը, Սահմանադրական դատարանի փոփոխությունը, գերագույն դատարանի և այլն, դրանք առաջնային հարցեր չեն։ Ըստ իրավապաշտպանի՝ հիմնական խնդիրն այն է, որ առաջին անգամ պետք է լիարժեքորեն ապահովվի իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքը: «Պետք է ձևակերպել այն արժեքները և սահմանադրական կարգի այն հիմնական սկզբունքները, որոնց հիման վրա կառուցվելու է ամբողջ պետական համակարգը։ Պետք է ապահովվի ժողովրդավարությունը, պետք է ապահովվի իրավական պետությունը։ Եվ ամենակարևոր խնդիրը, որ պետք է լուծվի, դա այն է, որ պետք է գտնել լուծումը՝ ինչպես անել կամ ինչպիսի սահմանադրական երաշխիքներ ձևավորել, որ ոչ թե դրանք լինեն հռչակագրային մակարդակում, այլ իրապես ապահովեն երաշխիքներ, որպեսզի որևէ քաղաքական ուժի կողմից այլևս անհնար լինի պետության զավթումը։ Սա  չափազանց կարևոր է»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց Սաքունցը՝ հավելելով, որ այդ երաշխիքները պետք է  լինեն հենց Սահմանադրության մեջ, և դրա տարբերակը կա։

Իրավապաշտպանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, նայել այլ՝ առաջադեմ երկրների փորձը, բայց մեր 30 տարվա փորձը, սխալները շատ ավելի ամուր հիմք են, որպեսզի դրանից արված հետևություններով ձևակերպվի նոր Սահմանադրությունը: «Մեր փորձն արդեն  բավարար է, որպեսզի մենք կարողանանք իրապես ունենալ իշխանությունների տարանջատումն ու փոխզսպումն ապահովող, երաշխավորող, պաշտպանող Սահմանադրություն, և մեխանիզմները սահմանված լինեն հենց Սահմանադրությամբ։ Սահմանադրական մեխանիզմներով պետք է երաշխավորված լինի նաև տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը գործադիր իշխանությունից։ Դատական իշխանության անկախությունը պետք է երաշխավորվի, պետք է երաշխավորվի արդյունավետ պառլամենտական վերահսկողությունը, սահմանադրական մարմինները պետք է բոլորը հստակ սահմանված լինեն, և նրանց ձևավորման մեխանիզմները նույնպես պետք է ձևավորված լինեն, որ չլինի այնպես, ինչպես հիմա է՝ թվարկված լինեն սահմանադրական մարմինները, բայց դրանց ձևավորման սկզբունքները թողնված լինեն օրենքի մակարդակում։ Առնվազն պետք է պատշաճ պատասխանատվություն և գիտակցություն ունենալ ըստ արժանվույն գիտակցելու համար նախկին սխալները և թույլ չտալու այն մոտեցումները, որոնք կարող են հերթական անգամ հանգեցնել այն իրավիճակին, որը ունեցել ենք։ Միանշանակ պետք է  դասեր քաղել նախկին սխալներից, բայց այդ դասերը պետք է ոչ թե վերացական լինեն, այլ բովանդակային»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

Իրավապաշտպանը շատ դրական է գնահատում այն փաստը, որ վարչապետը  գիտակցում է Սահմանադրության դերը, բոլորովին նոր Սահմանադրություն ունենալու անհրաժեշտությունը և ընդունումը։

Մեր զրուցակցի խոսքով, սակայն, դեռևս պետք է սպասել, տեսնել, թե ինչ հայեցակարգ է ընդունում մասնագիտական հանձնաժողովը, բայց կարևոր է, որ հայեցակարգում արտացոլված լինեն վերը թվարկված սկզբունքները, պետք է հայեցակարգում հենց ցույց տալ, թե ինչ արժեքային սկզբունքների, մոտեցումների հիման վրա է նոր Սահմանադրությունը ձևավորվելու: «Ունենալով վեթինգի  դառը փորձը՝ ես հույս ունեմ, որ այս անգամ մենք թե՛ Սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի, թե՛ նախագծի մասով կունենանք այն տեսքը, որը կհամապատասխանի  իշխանությունների տարանջատման և փոխզսպման սկզբունքին, և որով նաև հստակ մեխանիզմներ կամրագրվեն, ըստ որի՝ այլևս  չենք խոսի սահմանադրական նորմերի խախտման մասին, այլ ի սկզբանե կկանխվեն նման խախտումները։ Բայց, կրկնում եմ, ամենակարևորը, անկյունաքարայինը ժողովրդավարության  պաշտպանությունն է, որը նշանակում է սահմանադրական մակարդակում բացառել պետության զավթման հնարավորությունը»,- եզրափակեց Արթուր Սաքունցը։

Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների շրջանակում կառավարման մոդելի փոփոխությանը, ապա նման հարց կարծես թե դրված չէ։ Չնայած տարբեր ուժեր առ այսօր էլ կարծում են, որ կառավարման մոդելի փոփոխության հարցը ևս պետք է քննարկվի։ Օրինակ՝ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասել էր, որ պետք է վերադառնալ կիսանախագահական համակարգի, ու եթե պահպանվելու է խորհրդարանական կառավարման ձևը, ապա  դա ադեկվատ չէ ժողովրդավարության շահերին, քանի որ խորհրդարանական կառավարման մոդելն ընդունվել է 2015թ. կեղծիքներով անցկացված հանրաքվեով, ընդ որում՝ բացառապես մի նպատակով, որ երկարացվի Սերժ Սարգսյանի իշխանության ժամկետը:

«Բոլորս գիտենք, որ կես միլիոն ձայն կեղծվել է, և դա ապացուցվել է: Այսինքն՝ իրականում խորհրդարանական համակարգը Հայաստանում ընդունվել է՝ բռնաբարելով հայ ժողովրդի կամքը, խախտելով 1991թ. նրա կայացրած հստակ վճիռը, և հիմա մենք ունենք ոչ լեգիտիմորեն ընդունված կառավարման մոդել: Հիմա եթե Նիկոլ Փաշինյանը ուզում է բերել մի Սահմանադրություն, որը նորից պետք է խարսխված լինի խորհրդարանական կառավարման մոդելի վրա, ստացվում է, որ նա լեգիտիմացնում է այդ բռնաբարությունը: Եթե դա արվի, կամ եթե անցնենք նախագահական կառավարման մոդելի, ապա ստացվելու է այն, ինչի դեմ խոսում է ինքը՝ Նիկոլ Փաշինյանը. նա ասում է, որ չպետք է այնպես լինի, որ ամեն նոր իշխանություն գա իր նոր սահմանադրական մոդելով… Իսկ ո՞վ է բացառելու, որ Ն. Փաշինյանից հետո եկած նոր քաղաքական ուժը չի ասի, որ այս կառավարման մոդելը հարիր չէ հայ ժողովրդի կեցվածքին, պետք է փոխել այն: Սա մի գործընթաց է, որով վիժեցվում է Սահմանադրության սահման դնելու դերն ու առաքելությունը: Կարծում եմ՝ Հայաստանում սահմանադրական լեգիտիմությունը վերականգնելու միակ տարբերակն այն է, որ նախաձեռնվի ռեֆորմ, որը կվերականգնի 1991թ. հայ ժողովրդի որդեգրած կառավարման մոդելը, ինչը կխորհրդանշի նաև, որ Հայաստանում վերականգնվում է կառավարման մոդելի անփոխարինելիության սկզբունքը, և Սահմանադրության վրա էքսպերիմենտները կբացառվեն»,- ասել է Զուրաբյանը։

Նկատենք, սակայն, որ այս տարվա մարտի 11-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ կառավարման մոդելի փոփոխություն չի նախատեսվում։ «Պայմանավորվենք, որ տեղի չի ունենալու կառավարման մոդելի փոփոխություն»,-արդեն չեղյալ հայտարարված  սահմանադրական հանրաքվեի քարոզչության ընթացքում սյունեցիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս փաստը նա հաստատել էր նաև իր ասուլիսներից մեկի ժամանակ։

Ներկայումս էլ սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը աշխատում է  բարելավել պառլամենտական համակարգի գործիքները։ Հանձնաժողովի տարբեր անդամներ ևս արդեն հայտարարել են, որ մի քանի ամիսների քննարկումների արդյունքում կա համաձայնություն, ըստ որի՝ երկրի կառավարման մոդելի փոփոխություն կրկին չի արվելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում