Անցած օրվա ընթացքում ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 44,953 նոր դեպք: Այդ մասին են վկայում Ջոնս Հոփկինսի համալսարանի տվյալները՝ տեղեկացնում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ վարակից մահացել է 325 մարդ, համաճարակի սկզբից `130 306։
ԱՄՆ-ում ընդհանուր թվով արձանագրվել է կորոնավիրուսի 2,938,624 դեպք: