Saturday, 20 04 2024
18:15
Սերբիան դեմ կլինի ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սրեբրենիցայի վերաբերյալ սպասվող բանաձեւին
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
16:30
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»

Երկու կարևոր գործոն. Հայաստանը կմասնակցի՞ այս տարի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժություններին

Վրաստանում ամեն տարի անցկացվող ՆԱՏՕ-ի «Agile spirit» խորագրով զորավարժությունների ճակատագիրը հարցականի տակ է, քանի որ ոչ ոք չգիտի, թե երբ կավարտվի կորոնավիրուսի պանդեմիան: georigianjournal.ge կայքը հաղորդում է, որ, օրինակ, 2019 թվականին այն անցկացվել է հուլիսի 27-ից օգոստոսի 9-ն ընկած ժամանակահատվածում, մասնակցել է ավելի քան 3000 զինվոր՝ Վրաստանից, Բելգիայից, Բուլղարիայից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Լատվիայից, Լիտվայից, Մոնտենեգրոյից: Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից, Միացյալ Նահանգներից, Թուրքիայից և Ուկրաինայից: Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը հայտարարել է, որ նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով առայժմ զորավարժությունների կոնկրետ օր նշանակել չեն կարող: Ապաթուրայը նշել է, որ բոլոր երկրներն այժմ նոր իրավիճակում են հայտնվել, պետք է գտնվեն լուծումներ, բայց դա որևէ կերպ չի նշանակում, որ ՆԱՏՕ-ն հրաժարվում է զորավարժություններ անցկացնելու գաղափարից: Նա կարևոր է համարել ինչպես մասնակից զինվորների առողջության պահպանման համար նախատեսվող միջոցառումների անցկացման անհրաժեշտությունը, այնպես էլ այն փաստը, որ անցկացվող զորավարժությունները պատճառ չհանդիսանան տեղական բնակչության առողջության խաթարման հարցում: Փետրվարին Հայաստան կատարած այցելության ժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ ՀՀ զինվորները կմասնակցեն «Noble partner» խորագրով զորավարժություններին, որը պետք է որ կայանա այս տարվա ընթացքում:

Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հիշեցրեց՝ վերջերս Վրաստանի վարչապետ Գախարիան խորհրդարանում իր ելույթի ժամանակ անդրադարձել է «Noble partner» զորավարժություններին և մոտավոր ժամկետ է նշել սեպտեմբերը կամ օգոստոսի վերջ։ «Գուցե իրենք վերանայեն մասշտաբները, այսինքն` չմասնակցեն բոլոր այն պետությունները, որ նախորդ տարիների ընթացքում մասնակցել են: Նրանց թվում են թե՛ ՆԱՏՕ անդամ պետությունները, թե՛ նաև գործընկեր պետությունները: Գուցե այլ ֆորմատ լինի, առայժմ ոչ ոք ֆորմատի մասին չի խոսել, ուստի, գուցե սցենարները փոխվեն կորոնավիրուսի պատճառով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա: Ինչ վերաբերում է հայկական կողմի հնարավոր մասնակցությանը, Մելիքյանն ընդգծեց՝ երբ հայկական կողմն այդ հնարավորությունը ունեցել է`մասնակցել է. «Երբ այդ շրջանում ունեցել ենք ազատ զինվորականներ, որոնք կարող էին մեկնել Վրաստան և մասնակցել՝ գնացել են: Իսկ հիմա հստակ հարցեր են առաջացել: Վրաստանը պարբերաբար դրսի համար բացվում է, գուցե օգոստոսից վերականգնեն կանոնավոր չվերթները և որոշ պետությունների համար խնդիր չլինի Վրաստան գնալը: Բայց նաև հնարավոր է, որ մինչև զորավարժությունները մեր մոտ իրավիճակը չփոխվի, ու ես շատ դժվար եմ պատկերացնում մեր զինվորականների գնալը փակ սահմանների պայմաններում՝ կապ չունի, որ դա զորավարժություն է:

Ինչպես հասկանում եմ՝ մինչև օգոստոսի կեսը մենք լինելու ենք արտակարգ դրության ռեժիմում և, դրանից ելնելով, եթե դինամիկան դեպի դրականը չփոխվի, դեպի դուրս գնալը վտանգավոր կլինի: Կարող է երկրի ներսում կարողանանք զորավարժություն անցկացնել, բայց դրսում սահմանափակ կլինի»:

Ըստ մեր զրուցակցի` կա երկու գործոն՝ իրավիճակը Հայաստանում, Հայաստանի շուրջ, ինչպես նաև քաղաքական ղեկավարության որոշումը՝ նպատակահարմարության իմաստով. «Գուցե համընկնի, ստացվի և մերոնք գնան, գուցե չհամընկնի, և ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Մյուս տարի, երբ իրավիճակն ավելի բարվոք լինի՝ այդ ժամանակ կմասնակցենք»: Դիտարկմանը, թե նախկին իշխանությունների օրոք հաճախ փորձագետները մեջբերում էին Ռուսաստանին «չնեղացնելու», «չբարկացնելու» գործոնը, արդյոք այն կա՞ նաև հիմա, Մելիքյանը պատասխանեց. «Երբ խոսում եմ նպատակահարմարության մասին, նկատի ունեմ մեր ազգային շահերը: Ռուսաստանը դրա մի էլեմենտն է: Եթե կա այսպիսի սցենար՝ երկրները, որոնք այդ զորավարժություններին մասնակցում են, պատրաստվում են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի դեմ ինչ-որ գործողությունների, ապա բնական է, որ նպատակահարմար չէ այդպիսի զորավարժություններին մասնակցելը: Եթե ավելի նեյտրալ թեմաներ են լինում՝ գուցե համաճարակային ինչ-որ համատեղ գործողություններ, այսինքն` չեզոք ինչ-որ թեմա, ապա գուցե մենք մտածենք ու հնարավորություն գտնենք մասնակցել: Թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր մենք մեր շահերից պետք է ելնենք: Մեր շահերն էլ հետևյալն են՝ եթե կա հնարավորություն մեր տարածաշրջանային համագործակցությունը խորացնել հարևան Վրաստանի հետ, պետք է միմյանց ճանաչենք ու այդ զորավարժություններին պետք է մասնակցենք, որ մեզ շատ ավելի բան հայտնի լինի, ապա պետք է մասնակցենք: Եթե այդ մասնակցությունը պետք է այլ խնդիրների առաջ կանգնեցնի՝ պետք է աշխատի այդ գործոնը: Եվ խոսքն այստեղ Ռուսաստանին բարկացնելու մանիպուլյացիաների մասին չէ, Ռուսաստանի գործոնն այլ է: Մենք, օրինակ, ոչ Աբխազիան ենք ճանաչել, ոչ Հարավային Օսիան, ինչպե՞ս ստացվեց, որ Ռուսաստանը չբարկացավ: Իրենք հասկանում են, որ Հայաստանն այս տարածաշրջանում իր շահերն ունի, մենք էլ հասկանում ենք Ռուսաստանի, հայ-ռուսական հարաբերությունների դերը: Ուստի, մենք պետք է դիտարկենք, թե մեր գործողություններն ինչքանով են բխում մեր ազգային շահերից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում