Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահվան թիվը մեկ օրում ավելացել է 200-ով և գերազանցել 11,9 հազարը: Հուլիսի 7-ին այդ մասին հայտնել է առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ղեկավար Սիմա Սադաթ Լարին՝ տեղեկացնում է TASS-ը։
«Երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի քանակը կազմել է 2 637, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 245 688-ի։ Անցած 24 ժամվա ընթացքում Իանում կորոնավիրուսից մահացել է 200 մարդ, իսկ մահացածների ընդհանուր թիվը հասել է 11 931-ի»,- ասել է Սիմա Սադաթ Լարին: