Կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված կանոններն ամենաշատ ոտնահարող նահանգներից մեկն է համարվում Թուրքիայի Գազիանթեփ (Այնթապ) նահանգը։
Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան վարակվածների թվի շատ բարձր ցուցանիշի պատճառով հայտնել է, որ Գազիանթեփ նահանգում հատուկ միջոցառումներ կիրականացվեն։
Մասնավորապես որոշում է կայացվել, որ նահանգում բոլոր հարսանեկան արարողություններն ամբողջովին անցնելու են իրավապահ մարմինների մասնակցությամբ և ոստիկանական ուժերի վերահսկողության ներքո։
Այդ նպատակով առանձնացվել է ոստիկանական հատուկ խումբ՝ 229 հոգուց բաղկացած, որոնք հարսանիքների ընթացքում կհետևեն հակահամաճարակային կանոնների պահպանմանը։