Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Որ բանկն է ֆինանսավորում Եսայան եղբայրներին. Կկայանա՞ Եսայան եղբայրներ-«Բիլայն» գործարքը, թե՞ ոչ

Առաջիկա օրերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է հաստատի Եսայան եղբայրների կողմից «Բիլայն» ապրանքանիշի ներկայացուցիչ «Վեոն Արմենիա» ընկերությունը գնելու գործարքը։

Հիշեցնենք, որ Կապի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերության կողմից «Բիլայն»-ը գնելու գործարքը չեղյալ համարվելուց հետո այս տարվա հունիսի 8-ին «Վեոն Արմենիան» դիմել էր ՀԾԿՀ և ՏՄՊՊՀ՝ խնդրելով տալ համաձայնություն իր 100 տոկոս բաժնետոմսերը օտարելու Եսայան եղբայրներին պատկանող «Թիմ» ՍՊԸ-ին:

Հիշեցնենք նաև, որ «Թիմ» ընկերությունը ստեղծվեց բոլորովին վերջերս՝ մոտ մեկ ամիս առաջ, Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից, որոնք հանդիսանում են նաև «Յուքոմ» ընկերության 6 տոկոս բաժնետերեր։ Եղբայրներից մեկը զբաղեցնում էր նաև ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնը, սակայն այս տարվա ապրիլի 10-ին հրաժարական ներկայացրեց՝ խոշոր բաժնետերերի հետ ունեցած անհամաձայնության պատճառաբանությամբ, ինչի արդյունքում էլ եղբայրները հիմնեցին իրենց նոր ընկերությունը և հայտ ներկայացրեցին գնելու «Բիլայն»-ը։

Մեզ հասած տեղեկություններով՝ այս գործարքը գնահատվել է մոտ 50 միլիոն դոլար, և Եսայան եղբայրների նորաստեղծ «Թիմ» ընկերությունը «Բիլայն»-ը գնելու համար ամբողջությամբ ներգրավել է վարկային միջոցներ։ Նրանք նախնական բանակցությունների ժամանակ երաշխավորություն են ներկայացրել, որ «Արդշինբանկը» կվարկավորի իրենց գործարքը կատարելու համար։ Իսկ «Արդշինբանկ»-ը, ինչպես հայտնի է, կապվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անվան հետ։ Մամուլում այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան։ Դեռևս «Յուքոմ»-ի գործարքի ժամանակ շատ էր քննարկվում հարցը, թե ովքեր են Եսայան եղբայրները, որտեղից նրանց փող, և ով է կանգնած նրանց հետևում։ Իսկ ինֆորմացիայի որոշակի վերլուծությունը լույս է սփռում որոշ փաստերի վրա։

Եվ եթե ճիշտ են տեղեկություններն այն մասին, որ Եսայան եղբայրների հետևում իրականում կանգնած է Ռոբերտ Քոչարյանը, և վերջինս միջնորդավորված անձանց միջոցով ցանկանում է ձեռք բերել ՀՀ կապի ամենամեծ օպերատորին, ապա դա շատ մտահոգիչ է։ Հայտնի է, որ Քոչարյանը որոշակի առնչություններ ունի նաև «ՎիվաՍելլ» ընկերության հետ։ Նախօրեին էլ ազատության մեջ հայտնվելուց հետո Քոչարյանը տեղադրել էր «ՎիվաՍելլ» ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանի հետ իր լուսանկարը ու բավական լավ գովազդել ընկերությունը: «Միլիոնավոր դոլարների ներդրումներով ու մեծ աշխատանքի շնորհիվ «Վիվա-ՄՏՍ»-ը հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր փուլի հիմք դրեց: Մենաշնորհի վերացման և երկրորդ օպերատորի շնորհիվ բջջային կապը դարձավ բոլորին հասանելի, զարգացավ մրցակցությունը նոր ծառայությունների մատուցման շուրջ»,- հուլիսի 2-ին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է Քոչարյանը։ Հիմա ստացվում է, որ եթե նա ձեռք բերի նաև «Բիլայնը», ապա Հայաստանի կապի ծառայությունը կրկին կհայտնվի քրեաօլիգարխիայի ձեռքում։

Թե ինչ որոշում կկայացնի ՀԾԿՀ-ն՝ պարզ չէ, բայց մեզ պատմեցին, որ գործարքի քավորը եղել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ Արթուր Ջավադյանը։ Մեզ հասած տեղեկություններով՝ «Բիլայն»-ում էլ խանդավառված չեն այս գործարքով։ Պատահական չէ, որ «Վեոն»-ի պաշտոնական կայքում երբ տեղեկություն հրապարակվեց, որ հայաստանյան «Թիմ» ընկերության հետ քննարկումներ են սկսվել հնարավոր վաճառքի շուրջ, շեշտվել էր, որ քննարկումները անպայման չէ, որ ավարտվեն վաճառքով։

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում