Անիմաստ եմ համարում այդ սոցիոլոգիական հարցումների մասին խոսելը, որովհետև դա համարում եմ կատարյալ զավեշտ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Gallup International»-ի անցկացրած հարցումներին, ըստ որի կառավարությանը վստահում է բնակչության 71 տոկոսը, իսկ Նիկոլ Փաշինյանին՝ 85 տոկոսը:
«Շատ ցավում եմ, որ սոցիոլոգիան Հայաստանում վերածվեց ցանկացած իշխանության կցորդի: Այդ նույն կազմակերպությունը հեղափոխությունից ընդամենը 5 օր առաջ, ապրիլի 5-ին հրապարակել էին թիվ, որ ՀՀ քաղաքացիները վարչապետի պաշտոնում ուզում են տեսնել Սերժ Սարգսյանին»,-ասաց նա: