Thursday, 28 03 2024
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար

Այլևս չեմ կարող լռել. ԵՊՀ դասախոսն ահազանգում է ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի «թագավորի» մասին

ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի դասախոսն «Առաջին լրատվական» ուղղարկված բաց նամակով ահազանգում է.

«Ես՝ Վերոնիկա Հարությունյանս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, աշխատում եմ ԵՊՀ-ի Ռուս բանասիրության ֆակուլտետում շատ տարիներ, սակայն նմանատիպ բան երբևիցե տեղի չէր ունեցել, ու ես այլևս չեմ կարող լռել, հատկապես հիմա, երբ մեր հանրապետությունում ակտիվ պայքար է մղվում «փոքրիկ թագավորների» դեմ։

Կպատմեմ ԵՊՀ Ռուս բանասիրության ֆակուլտետի «թագավորի» մասին։

Անցյալ տարի ֆակուլտետի դեկան Պավել Բորիսի Բալայանը, իմանալով իմ զիջող բնավորությունը, համոզեց ինձ   մեկ տարով անցնել կես դրույքով աշխատանքի՝ հիմնավորելով որ դա արվում է իմ իսկ բարօրության համար։ Այնինչ իրականում ժամաքանակի պակասի պայմաններում՝ նա փրկում էր ամբիոնը (հասկացեք՝ իր պրոտեժեներին) զբաղվածության պակասից։ Ես գրեցի դիմում և արեցի այդ բանը, ինչով «փրկեցի» ամբիոնի մնացած աշխատակիցներին։ Չգիտեմ ինչ կլինի մյուս տարի, բայց նոր զբաղվածության շրջանակներում ես այս ուս․ տարում ևս շարունակում եմ լինել ֆակուլտետի Մեթոդական խորհրդի նախագահը, վարում եմ դասեր չինացի և մեր մագիստրոսների հետ (2 առարկա առաջին կուրսում)։

Համաճարակի պատճառով մենք անցել ենք հեռավար դասավանդման․ չինացիներին ես դասավանդում եմ տեսազանգերի միջոցով, իսկ մեր մագիստրոսներին՝ էլեկտրոնային փոստով (ես նրանց ուղարկում էի դասախոսություններ և հանձնարարություններ, իսկ նրանք ինձ՝ առաջադրանքների ու հարցերի պատասխանները)։ Այսպես ես աշխատում էի մի կիսամյակ ու այսպես էլ որոշեցի անցկացնել քննությունները։ Չինացիների հետ ամեն ինչ լավ կերպով ընթացավ, իսկ մեր մագիստրոսների հետ՝ ոչ։ Հունիսի 12-ին իրենց մոտ քննություն էր, ու քննությունից հետո պարզ դարձավ, որ ցուցանիշը հենց բանավոր պատասխաններն են, այսինքն՝ քննությունը պետք էր անցկացնել միայն բանավոր կերպով՝ Zoom հավելվածի միջոցով տեսազանգ անելով։ Երեք մագիստրոս բողոքարկման դիմում ներկայացրին, և կիրակի օրը (ժամը 4-ին) վիրտուալ բողոքարկումը տեղի ունեցավ, որի ժամանակ Բալայան Պ․Բ. մագիստրոսներից (այլ ոչ ինձնից) երկար պարզաբանում էր թե ինչպես էր քննությունը կազմակերպված, իսկ երբ հասկացավ որ կառչելու տեղիք չկա, ամեն ինչ տեղի է ունեցել այնպես ինչպես հարկն է, այսինքն ոչ մի ընթացակարգային խախտումներ չգտավ, նա հայտարարեց, որ տեղի կունենա քննության վերահանձնում։ Ընդ որում նա նշեց, որ հենց նոր խոսել է պրոռեկտորի հետ, ով ասել է որ ըստ օրենքի, բողոքարկման ժամանակ պետք է պատասխանել այլ հարցերի, բայց այս դեպքում նա (դեկանը) թույլ է տալիս կրկնել իրենց իսկ հարցերի պատասխանները (չգիտեմ՝ ինչն է համարվում խախտում․ քննության գրավոր բնույթը թե՞ «թագավորի» այս որոշումը)։ Իրենց հարցերի կրկնության ժամանակ մագիստրոսները ոչ մի նոր բան չասացին։ Այսինքն իմ գնահատականները ճիշտ էին․․․ Ավելին, նրանք չպատասխանեցին խորհրդի անդամների էլեմենտար հարցերին, այդ թվում՝ դեկանի, բայց իրենց բոլորի գնահատականները բարձրացվեցին («թագավորի» քմահաճույքով)։ Այս «բողոքարկման» տեսաձայնագրումը կա, և իմ ասած ամեն բառը հնարավոր է ստուգել․․․ Հունիսի 19-ին ինձ մոտ հաջորդ քննությունն է, ու ես չգիտեմ՝ էլ ինչ կարող է տեղի ունենալ։ Այդ պատճառով կուղարկեմ այս նամակը հենց քննությունից հետո:

Ես գրում եմ իմ մասին, բայց ամեն «թագավոր» իր իշխանությունը տարածում է իր բոլոր կալվածքների վրա։ Այդպես էլ Բալայան Պ․Բ․ բոլոր ամբիոնների վարիչները (իսկ նրանք չորսն են այս փոքր ֆակուլտետում) և դասախոսները անտրտունջ նրան ենթարկվում են՝ վախենալով իրենց տեղերի համար, իսկ ժամաքանակը և պաշտոնները նա բաժանում է այնպես, ինչպես ուզում է և այլն։ Իսկ ինքը «թագավորը» չի վախենում կորցնել իր տեղը, չնայած որ իր տարիքն արդեն թույլատրվածից ավել է (ղեկավարող պաշտոններ զբաղեցնելու համար), ու նստած է նա իր աշխատասենյակում արդեն շատ երկար տարիներ, և ոչ մի բան չի անում Ֆակուլտետի աշխատանքը լավացնելու համար իսկ բոլոր այլ համալսարանների հետ հարաբերությունները փչացրել է իր փառասիրության պատճարով։ Հայերեն լավ բառ կա «հաբրգել», սա հենց նրա մասին է։ Չգիտեմ թե ով  Հանրապետության հանար այս դժվարին պահին ջեռնամուխ կլինի օգնել այս իրավիձակում և այդ իսկ պատճառով այս նամակի պատճեները ուղարկում եմ շատ տեղեր /համալսարան, նախարարություն,  տարբեր օրաթերթեր/: Չգիտեմ թե ինչպես, բայց սրան պետք է վերջ տալ․․․Հույս եմ դնում ձեզ վրա․․․»,-ասված է նրա բաց նամակում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում