Լուրեր
Իշխանության վարկանիշի անկում կարող է տեղի ունենալ, բայց ոչ հեղափոխության. Բաբաջանյան
  • 14:56
  • 2020-07-07
  • Դիտումներ՝ *

Այսօր «Հանուն Հանրապետության» նախաձեռնության մամլո ասուլիսի ժամանակ նախաձեռնության անդամ, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը նշեց, որ իշխանության վարկանիշի անկում կարող է տեղի ունենալ, ինչը շատ օբյեկտիվ և բնական գործընթաց է. «Բայց մեր և ՀՀ յուրաքանչյուր պատվախնդիր քաղաքացու անելիքն է անել ամեն ինչ, որ հեղափոխության վարկանիշի անկում տեղի չունենա»:

Նրա կարծիքով, սակայն, իշխանությունը օգնության կարիք չունի. «Որպես արտախորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչ՝ ես իմ պարտքն եմ համարում, որ կարողանամ նաև իմ վերահսկողական գործիքներով ավելի ուժեղացնել գործող իշխանությանը»:

Մանրամասն՝ տեսանյութում:

  • Դիտումներ՝ *