Այսօր «Հանուն Հանրապետության» նախաձեռնության մամլո ասուլիսի ժամանակ նախաձեռնության անդամ, անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին առնչվող հարցին, նշեց. «Հրայր Թովմասյանն այլևս չի կարող հավակնել ՍԴ նախագահի պաշտոնին, եթե դատարանի ներսում նա ընտրությամբ չվերստանձնի այդ պաշտոնը: Իսկ մյուս անդամները դատավորներ էլ չեն. կարծում եմ, որ պետք է նրանց ընդհանրապես մոռանալ: Նրանք իրենց մեծագույն հանցագործությունն արդեն գործել են հայ ժողովրդի և Հայաստանի դեմ»:
Բաբաջանյանը վստահ է, որ սահմանադրական փոփոխություններից հետո, նրա խոսքով, Սերժ Սարգսյանի անձնական օգտագործման թաշկինակ Հրայր Թովմասյանը և մյուսները դուրս կշպրտվեն այդ դատարանից:
Մանրամասն՝ տեսանյութում: